o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը 240 միլիոն դրամ հատկացրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին

06.06.2019 12:37 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը 240 միլիոն դրամ հատկացրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին

«Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված» միջոցառումների ծրագրով կառավարությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին առանց մրցույթի 240 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացրեց։

Մեկ տարում շուրջ կես միլիոն հատ բջջային հեռախոս է ներմուծվել Հայաստան. Hetq.am

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդմամբ՝ ընկերությունը ստեղծվել է կառավարության ապրիլի 18-ի որոշմամբ: Այն հիմնականում աշխատելու է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ և խոշոր ներդրողների հետ:

Ընկերությունն այս ծրագրի շրջանակներում որպես ներդրող և (կամ) խորհրդատու մասնակցելու է ներդրումային նախագծերում և գործարար նախաձեռնություններում, աջակցելու է կառավարությանը խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման հետ կապված գործընթացներին, հանդես է գալու որպես պետության գործակալ՝ պոտենցիալ խոշոր ներդրողների հետ երկխոսության և հետներդրումային փոխհարաբերությունների դաշտում, աջակցելու է կառավարությանը ներդրումային ու գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներումների գործընթացներում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА