o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարությունյանի փառատոնի շրջանակում հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ

06.06.2019 11:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հարությունյանի փառատոնի շրջանակում հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում հունիս 4-ին Կոմիտասի անվանկամերային երաժշտության տանն անցկացված համերգային երեկոյին հնչեցին համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատարներ ելույթ ունեցան Քրիստոֆ Հարթմանը (հոբոյ, Գերմանիա), Ջորջիո Մանդոլեսին (ֆագոտ, Իտալիա), ԴավիդԲրուշեն (տրոմբոն, Շվեյցարիա), Բլանկա Կերեկեշը (ֆլեյտա), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ):

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Սկոնտրինոյի, Պիացոլլայի, Դեդոսի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

Ֆագոտահար, Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի տնօրեն և գլխավոր պրոդյուսերՇմավոն Գրիգորյանը փաստում է՝ երեկոյին հանդես են եկել փայլուն մենակատարներ: Նրա խոսքով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը շատ լավ է ստացվում: «Փառատոնի շրջանակներից դուրս էլ միասին աշխատելուհնարավորություն  է եղել: Կամերային նվագախմբի հետ փորձել ենք կատարել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճախ չենհնչել Հայաստանում: Փողային գործիքների տարածումն իրական է դարձել նաև Կամերային նվագախմբի միջոցով: Եվ մեզ մշտապեսաջակցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը»,-նշում է Շմավոն Գրիգորյանը:

Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

Նշենք, որ մայիսի 30-ից հունիսի 5-ն անցկացվում էր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնիաջակցման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքներիմիջազգային փառատոնը:

Փառատոնի միջոցով նախաձեռնողները ցանկանում են ևս մեկ անգամ իրենց երախտիքի ու հարգանքի խոսքն ուղղել մեծանունկոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին՝ նոր շունչ և երանգներ հաղորդելով նրա հայտնի  աշխատանքներին, ստեղծել մեկ հարթակփողային գործիքների ոլոտրում աշխարհի առաջատար երաժիշտների համար: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալիյոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը:

Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА