ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

06.06.2019 11:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մեր տեղեկություններով գեներալ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է քաղաքացիական հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիկան հիվանդանոցում, սակայն դեռ բուժումները չավարտած  քրեակատարողական վարչության որոշմամբ նրան ուղարկում են դատապարտյալների հիվանդանոց, ինչից Մ. Գրիգորյանը հրաժարվում է, քանի որ, թե՛ նա, թե՛ պաշտպանները գտնում են, որ այնտեղ պատշաճ մակարդակի բուժում չի իրականացվում: Մեր տեղեկությունը հաստատեց Գրիգորյանի պաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւ ասաց, որ ծայրահեղ ծանր վիճակում իր պաշտպանյալին այս գիշեր կրկին ուղարկել են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: 

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Հիշեցնենք, որ վերջերս կրկին անգամ պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է վերոնշյալ խնդրի վերաբերյալ, առ այն, որ դատապարտյալների հիվանդանոցում իր պաշտպանյալին չեն կարող պատշաճ բուժում իրականացնել, այսինքն վերջինիս նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում: 

«Իմ պաշտպանյալին ուղարկում են մի վայր որտեղ մոտ 30 հիվանդություն ունեցող անձին հնարավոր չէ տեխնիկապես բուժել: Այս գիշեր Մ. Գրիգորյանի շաքարը եղել է 30-ից ավել: Երկու ժամ հետո կրկին չափելուց շաքարի ցուցիչը ցույց չի տալիս, քանի որ ավելի բարձր է լինում: Դրանից հետո հրավիրում են մասնագետներ, քանի որ շնչառության հետ կապված եւս խնդիրներ են առաջանում: Ուստի դա նկատելով տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք»

Հիշեցնենք նաեւ, որ այս խնդրի հետ կապված պաշտպանական կողմը դիմել էր ՄԻԵԴ, որից հետո միայն հայաստանյան իշխանությունները համաձայնեցին նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА