o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Norway Chess․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

05.06.2019 23:38 ՍՊՈՐՏ
Norway Chess․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 68-րդ քայլում ոչ ոքի ավարտեց դասական պարտիան  աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Ադրբեջանցի խաղացողները ոչ մի խնդրագիր չեն ստորագրել, սա Թուրքիայի սադրանքն է.Ադրբեջանցի գրոսմայստերը` Մարիա Գեւորգյանին

Մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որը կմեկնարկի մի քանի րոպե հետո։

Երկու գրոսմայստերներն էլ առաջին տուրի դասական պարտիաներն ավարտել էին ոչ ոքի, իսկ կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում հաղթանակ տարել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА