o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեդա Ազնավուրի արձագանքը՝ Ազնավուր-95 մարտահրավերին (տեսանյութ)

05.06.2019 22:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեդա Ազնավուրի արձագանքը՝ Ազնավուր-95 մարտահրավերին (տեսանյութ)

Լեգենդար ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ արդեն երկու շաբաթ է Հայաստանում եւ սփյուռքում բնակվող հայ անվանի արտիստները կատարում, ձայնագրում եւ թողարկում են Շառլ Ազնավուրի երգերը: Մտահղացումն առաջ է եկել հենց Ազնավուր հիմնադրամի կողմից, որն էլ սիրով իրագործում են հայ արտիստները: Ազնավուր հիմնադրամի մարտահրավերն առաջինն ընդունել ու իրագործել էր Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանն ու մարտահրավեր ուղարկել Մհեր Մեսրոպյանին, Սոնա Շահգելդյանին եւ Նունե Եսայանին: Շանսոնիեյի ավագ դուստր Սեդա Ազնավուրն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կիսվել է Վրեժ Կիրակոսյանի մարտահրավերն ու այն մեկնաբանել այսպես. «Մարտահրավեր 95-ամյակ. Շնորհակալ եմ Վրեժ»: 

Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց (տեսանյութ)

Ի դեպ, մարտահրավերն ընդունել են Հայկ Պետրոսյանը, Սերժ Թանկյանը, Սերժ Ավետիքյանը եւ այլք:

Վ. Կիրակոսյանի կատարումը  դիտե՛ք ստորեւ ներկայացրած տեսանյությում.

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА