o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԿԱԶՄՈՎ

05.06.2019 22:30 ՍՊՈՐՏ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԿԱԶՄՈՎ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպական երկրորդ խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկված է 21 մարզաձեւ: Հայաստանը կունենա 37 մասնակից 9 մարզաձեւերում:

ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ

Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում մեր մարզիկներից մրցագորգ դուրս կգան Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ): Ազատ ոճայինները մրցահարթակում կլինեն այս կազմով. Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ): Ըմբիշներից լուրջ ակնկալիքներ կան առաջին հերթին Արթուր Ալեքսանյանից, ով թեեւ վնասվածքի պատճառով որոշ ժամանակ բացակայում էր, բայց հասցրել է ոսկե մեդալով վերադառնալ մրցագորգ: Արթուր Շահինյանը եւս մեդալի հավակնորդ է: Իսկ ազատ ոճայիններից սպասելիքներ կան Գարիկ Բարսեղյանից եւ Վոլոդյա ՖրանգուլյանիցԲռնցքամարտի մրցաշարին կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (51 կգ): Այստեղ ամենամեծ կազմն է ներկայացված, մրցաշարին կմասնակցեն ոչ միայն ազգային ընտրանու կազմի մարզիկները: ՀԱՕԿ-ն բռնցքամարտի ԵԽ-ի թիմում ընդգրկել է նաեւ բռբցքամարտի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Բայց մեդալային հույսերը կապվում են հիմնականում Հովհաննես Բաչկովի, Հենրիկ Սարգսյանի եւ Արման Դարչինյանի հետՍպորտային մարմնամարզությունում ունենք երեք ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան: Կանխատեսումներ անել այս մարզաձեւում` գրեթե անհնարին է, քանի որ միայն մեր մարզիկների լավ ելույթները շատ քիչ են արդյունքի հասնելու համար, այստեղ շատ կարեւոր է մրցակցությունը, եւ թե այդ մրցակցության շրջանակներում որքան բարդ էլեմենտներով վարժություններ կկատարեն այլ երկրների ներկայացուցիչները: Ամեն դեպքում, մեր մարմնամարզիկները լավ մարզավիճակում ենՁյուդո մարզաձեւում Հայաստանը կներկայացնի Ֆերդինանդ Կարապետյանը, սամբոյում՝ Արսեն Ղազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մաքսիմ Մանուկյանը, Գրիգոր Սահակյանը եւ Ասյա ԼալազարյանըՀայաստանը ներկայացուցիչ ունի նաեւ հեծանվասպորտում՝ Էդգար Ստեփանյանը, ով վերջին ժամանակաշրջանում հասցրել է մեդալներ նվաճել` իր անունը ճանաչելի դարձնելով միջազգային հարթակումՀրաձգությունում մրցապայքարի մեջ կմտնեն Հրաչիկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը: Թիավարության եւ կանոեի մեր ներկայացուցիչներն են Վլադիմիր Ալավերդյանը, Դավիթ Մարաբյանը եւ Արա Վիրաբյանը, իսկ բադմինտոնում՝ Լիլիթ ՊողոսյանըՆշենք, որ առաջին Եվրոպական խաղերը կայացել են Բաքվում հունիսի 12-28-ը: Հայաստանի 25 մարզիկից բաղկացած մարզական պատվիրակությունը Բաքվից վերադարձավ մեկ մեդալով: Բաքվում Հայաստանի համար միակ մեդալակիրը օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն էր:

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА