o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ տղայի կյանքը կարող են օգնել փրկել Ժաննա Ֆրիսկեի գումարները

05.06.2019 18:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ տղայի կյանքը կարող են օգնել փրկել Ժաննա Ֆրիսկեի գումարները

«Ռուսֆոնդը» հաշվետվություն է ներկայացրել  փողերի ծախսերի մասին, որը կազմակերպությունը ստացել է որպես պարտքի մարում Ժաննա Ֆրիսկեի ժառանգներից, որոնք այդ նպատակի համար ստիպված են եղել վաճառել երգչուհու տունը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Միջոցները ծախսվել են ուռուցքային հիվանդություններ ունեցող 4 երեխաների բուժման համար:

Կենդանակերպի ամենբարդ նշաններ. Ովքե՞ր են նրանք և ինչպե՞ս են կարողանում ապրել այս բարդ աշխարհում

«Ռուսֆոնդ»-ի տվյալների համաձայն՝ Ֆրիսկեի հարազատները կազմակերպության հաշվին փոխանցել են 7 980 000 ռուբլի, որոնք հատկացվել են Արխանգելսկի մարզից Անյա Կիպորուկի, Կրասնոդարի երկրամասից Ռաֆայել Պետրոոսյանի, Կրասնոյարսկի երկրամասից Մատվեյ Տերեբրյուխովի եւ Պետրոզավոդսկից Լիլիանա Սմիրնովայի պրոտոնային թերապիայի համար: Բոլոր 4-ի մոտ ախտորոշվել է գլխուղեղի նեոպերաբելային չարորակ ուռուցք:

2017 թվակլանի մայիսին «Ռուսֆոնդը» դատարանի միջոցով շահեց Ժաննա ֆրիսկեի հարազատներին ուղղված պահանջը՝ վերադարձնել չծախսված փողերը, որոնք կազմակերպության կողմից հավաքվել էին երգչուհու բուժման համար՝ ավելի քան 21 մլն ռուբլի:

Այդ պահին երգչուհու ընտանիքը գումար չուներ, դրա համար որոշվել էր բռնագանձման ենթարկել  Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի տունը՝ ընդհանուր 400 քառ մ մակերեսով: Այն ձեռք էր բերվել Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովի կողմից:

Ելնելով նրանից, որ Ֆրիսկեին պատկանում էր անշարժ գույքի 50 տոկոսը, վաճառվել է տան միայն կեսը: Հաջողվել է մտ 8 մլն ռուբլի ստանալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА