o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ից անհետացած նյութերի հարցով աշխատանքները առաջիկայում կավարտվեն. Վանեցյան

05.06.2019 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ-ից անհետացած նյութերի հարցով աշխատանքները առաջիկայում կավարտվեն. Վանեցյան

«Մարտի 1»-ի գործը գտնվում է ՀՔԾ վարույթում, ՀՔԾ-ն արդեն տարածել է հաղորդագրություն, որից ավել բան ես ասել չեմ կարող: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով փաստին, որ «Մարտի 1»-ի գործով 10 անձանց սպանությունների գործով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել. իսկ ձերբակալվածը ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանն է, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ Զաքար  Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ:

Կառավարությունում վաղը Ամուլսարի հարցով քննարկում է հրավիրվել, նախատեսված է նաև ավտոերթ իրականացնել. Ջերմուկի բնակիչ

«Բայց նաեւ հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն եւ ԱԱԾ օպերատիվ մարմինները միմյանց հետ համագործակցելով իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ»,-ասաց Վանեցյանը:

Հարցին, թե եղած ինֆորմացիոն ու ապացուցողական բազան հնարավորություն տալի՞ս է, որ բոլոր 10 սպանությունները բացահայտվեն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես կանխատեսումներով չեմ կարող զբաղվել, կլինեն փաստեր, կլինեն բացահայտումներ, դրա մասին կտեղեկացվի»:

Հարցին, թե ԱԱԾ-ից անհետացած նյութերը արդյոք վերաբերում էին նաեւ «Մարտի 1»-ին եւ արդյոք այդ փաստով քրգործ հարուցվել է, նա պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ դա յուրահատկություններ պարունակոող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որեւէ կասկած որեւէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ այդ անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի:

Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանքն է տարվում ԱԱԾ տեսչական եւ ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի եւ կփոխանցվի քննչական մարմին, որը կորոշի գլխավոր դատախազը: Եվ քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»:

Վանեցյանը նաեւ հավելեց, որ իհարկե, գիտի, թե դրանք ինչ նյութեր են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА