ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՉԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ

05.06.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՉԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ

 Ե՞րբ, ի վերջո, ականատեսը կլինենք «տնտեսական հեղափոխությանը», ինչո՞ւ են ուշանում այդքան սպասված ներդրումները: Այս ամենի, ինչպես նաեւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով, անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, ասաց.

«ՇԱՏ ՀԱՃԵԼԻ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ»

Տնտեսական հեղափոխությունը նկատելի կլինի հաջորդ տարվա սկզբին, այնպիսի փոփոխություններ կլինեն, բոլորը դա կնկատեն: Որովհետեւ այս պահին որոշներն արդեն իսկ նկատում են, տեսնում են, բայց անառարկելի փոփոխությունները կլինեն տարվա սկզբին:

 

«ԴԵ ԴԱ ՁԵՎԻ ՄԵՋ ԱՐՎԱԾ ՇԵՇՏԱԴՐՈՒՄ ԷՐ»

Որո՞նք են, ըստ Ձեզ, այս պահին տեսանելի փոփոխությունները տնտեսությունում:

- Տեսանելի է արդյունքներից այն, որ բյուջեի մուտքերը 65 միլիարդ դրամով ավել են, քան նախատեսված է այս պահի դրությամբ: Բայց այդ ամենը ավելի նկատելի կլինի այն ժամանակ, երբ ներդրումային սպասումները, որ մենք ունենք, կյանքի կոչվեն:

«Էդ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ». Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորների մասին

- Ե՞րբ այդ ներդրումային սպասումները կյանքի կկոչվեն:

- Լուրջ ներդրումներ արդեն այս տարի կլինեն:

- Մինչեւ այս պահը եղե՞լ են լուրջ ներդրումներ:

- Իհարկե, եղել են, հինգ միլիոն, տասը միլիոն, բայց դա այն չի: Իհարկե, ոչ բոլոր սպասումները կյանքի կկոչվեն, բայց որ մեծ մասը կյանքի կկոչվեն, դա հաստատ:

- Կարծում եք՝ նման պայմաններում, երբ, օրինակ, մի օրում որոշում են, որ առավոտյան պետք է դատարաններ արգելափակեն եւ նմանատիպ այլ բաներ, որեւէ ներդրող ռիսկ կանի՞ գա Հայաստան ներդրում անելու:

«Իմ քայլի» 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով. Ինչ է եղել իրականում «Հրապարակ»

- Իհարկե, այն, ինչ արվում է, ճիշտ հակառակը, նպաստում է նրան, որ միջավայրը զարգանա եւ բարելավվի: Որովհետեւ, հատկապես դատարանների հետ կապված, որ Դուք ասում եք, մի օրում որոշեցին դատարնները փակել, ամենեւին էլ այդպես չէ: Դա մի օրվա որոշում չէ, դա մի քանի ամիսների շարունակական գործընթացի արդյունք էր: Դատական համակարգը մեր հայրենակիցներին ոչ մի կերպ, ոչ մի ձեւով ցույց չտվեց, որ պատրաստ է արդար աշխատել: Մյուս կողմից էլ, Նիկոլ Փաշինյանն իր հետեւողական կեցվածքով ապացուցեց բոլորին, որ ինքը չի միջամտում դատաիրավական համակարգի գործունեությանը:

«ՀՀ-ում արդեն 2 տարի գործում է զանգովի արդարադատություն». Անի Կարապետյան

- Իսկ շենքերը փակելն ի՞նչ էր, եթե ոչ շատ կոպիտ միջամտություն:

- Որովհետեւ, արդյունքում մենք ունեցանք այնպիսի իրավիճսկ, որ այդ համակարգը սաբոտաժի դրսեւորումներ էր ցուցաբերում եւ, չլինելով կառավարության ազդեցության տակ, մեծագույն հաճույքով ընկնում էր այլ ուժերի ազդեցության տակ: Այսինքն, դատական համակարգը անկախ չէր եւ այն չէր արտացոլում ժողովրդի իշխանությունը` որպես իշխանության երրորդ ճյուղ: Հետեւաբար, առաջացավ այդ անհրաժեշտությունը: Եվ այսօր աշխարհում չկա մեկը, որ կասկածի, որ դատական համակարգը Հայաստանում եղել է բացարձակապես կոռումպացված համակարգ, եւ նաեւ դրանով է բացատրվում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ նաեւ Եվրոպայի եւ Ամերիկայի պատրաստակամությունը՝ օգնելու մեզ այդ հարցում:

«Իմ քայլը» խմբակցությունը վախեր ունի». Անի Սամսոնյան

- Նույն Եվրոպան դատապարտեց դատարանների նկատմամբ նման ճնշումը:

- Դե դա ձեւի մեջ արված շեշտադրում էր: Բայց դա քաղաքական ակցիա էր, մի քանի ժամվա չաշխատելը չէր կարող էական ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա:

 

«ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԳՆԱ ԿՈՂՔԻ ԳՅՈՒՂԸ ԵՎ ԱՍԵՄ` ԱՅՍՏԵՂ ՀԱՐԳԱՆՔ ՎԱՅԵԼՈՂ ՏՂԱ ԵՄ»

Բայց այդ ակցիայի գաղափարը ծնվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո: Ո՞վ է որոշում, որ դատավորը սխալ որոշում է կայացրել, ակցիայի մասնակիցնե՞րը, թե...

Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցին

- Դատավորը, երբ որոշում է խափանման միջոցը փոխել այս կամ այն քաղաքական գործչի, այս կամ այն քաղաքացու երաշխավորության համաձայն, հիմնավորում է, որ այդ դիմողը հասարակության մեջ հարգանք վայելող քաղաքացի է, եւ, հետեւաբար նրա խոսքը հաշվի առնելով, նման որոշում է կայացնում: Բայց որտե՞ղ է հիմնավորումը, որ Արկադի Ղուկասյանը, կամ Բակո Սահակյանը Հայաստանում այդպիսի մեծ հարգանք են վայելում:

«Ոչ միայն ազգային անվտանգության, այլ բոլորիս թերացումն է». Վարդան Վարդանյան

- Այսինքն, Արցախի երկու նախագահները, ըստ Ձեզ, հարգանք եւ վստահություն չունե՞ն Հայաստանում:

- Օրինակ, իրենց քայլը ինձ մոտ իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքի լուրջ լիցքեր հաղորդեց: Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ նմանատիպ եւ ավելի լուրջ լիցքեր չեն առաջանա մեր շարքային քաղաքացիների մոտ, եւ որտե՞ղ է երաշխիքը, որ իրենք հարգանք են վայելում: Ինձ համար իրենք հարգանք չեն վայելում:

Արման Բաբաջանյանը ոգեւորության հերթական փուլն էր ապրում.ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյան

- Փաստորեն նորմալ է՞ր, որ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հրապարակավ սպառնալիքներ հնչեցրեց Արցախի նախագահի հասցեին:

- Դե գիտեք ինչ, տարբեր քաղաքացիներ տարբեր ձեւով են արձագանքում նման երեւույթներին: Բայց, ինչ խոսք, ես դրան էլ եմ դեմ, չի կարելի այդպես արտահայտվել: Սակայն այն տոնային միջավայրը, որ կար դատարանում, որը նման էր ոչ թե դատարանի, այլ, չգիտեմ էլ ինչ բառ օգտագործեմ, որ հետո ինձ Դուք՝ ժուռնալիստներդ, չբզկտեք, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որ բռնի այդ իրավիճակին:

Արարատ Միրզոյանը 4 պատգամավորի զրկեց ԱԺ նիստին ներկա լինելու իրավունքից

- Իսկ ի՞նչ վիճակ էր, որ այդքան Ձեզ նյարդայնացրել էր:

- Ինչ էր կատարվում. հելնել, փաթաթվել, ողջագուրվել, ես պիտի խոսամ, ես պիտի էն անեմ... էդ  դատարա՞ն էր, թե՞ ծաղրուծանակ: Դա ծաղրուծանակ էր իմ ժողովրդի նկատմամբ: Ես երբեք չեմ գնա կողքի գյուղը, կողքի թաղը եւ ասեմ` գիտեք ինչ, այստեղ հարգանք վայելող տղա եմ եւ ուզում եմ այս հարցը էսպես լուծել:

Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև. տեսանյութ

- Բայց Դուք հիմա խոսում եք Արցախի նախկին եւ ներկա նախագահների մասին ու ասում եք, որ հարգանք չունեք նրանց նկատմամբ, դա նորմա՞լ է:

- Այո, կներեք, բայց ես որպես քաղաքացի, որպես պատգամավոր գտնում եմ, որ Քոչարյանը հանցագործ է, եւ ինքը այդ հանցագործությունները, որ արել է ժամանակին, այդ հանցագործությունների մի մասը արել է այսօրվա համար:

«Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար». իմքայլական պատգամավորը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին. «Հրապարակ»

- Դուք դատարան չեք պարոն Աղազարյան, իսկ մարդու մեղավորությունը հաստատվում է միայն դատական վճռով:

- Ես իմ կարծիքն եմ արտահայտում:

 

«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՈԼՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Իսկ Ձեր կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի հենց Մարտի 1-ի գործով:

- Մեր հայրենիքում տեղի ունեցած բոլոր բացասական երեւույթների ակունքում կանգնած է Լեւոն Տեր- Պետրոսյանը:

ՀՀ ԱԺ ամենաԿԱԽՅԱԼ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր բարձունքներ է նվաճում. Հայկ Մամիջանյան

- Նկատի ունեմ կոնկրետ Մարտի 1-ի գործով:

- Երբ այս ամբողջ շրջանակը չներառի Լեւոն Տեր-Պետրոսյանին, այն ժամանակ Դուք կասեք, որ ես հետեւողական չեմ իմ դիրքորոշումներում: Կամաց-կամաց կհասնենք մինչեւ այդտեղ, եւ ԼՏՊ-ի նկատմամբ եթե ոչ քրեական, ապա քաղաքական գնահատական անպայման պետք է տրվի: Որովհետեւ ինքը կանգնած է շատ բաների հիմքում: ԼՏՊ-ն չէ՞ր, որ ՀՀՇ-ի համագումարի ժամանակ ելույթ ունեցավ եւ ասաց, որ այստեղ ես տեսնում եմ ապագա խորհրդարանի պատգամավորների ութսուն տոկոսին: Այսինքն, այդտեղ ինքը օլիգարխիային շանս տվեց աճել: Այդ ընթացքում ԼՏՊ-ն, թողնելով մի կողմի ժողովրդին, ընկերներին, առաջ մղեց օլիգարխիային:

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА