ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՐԴԵՆ ՕՐԵՆՔՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ»

05.06.2019 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՐԴԵՆ ՕՐԵՆՔՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ»

«Անխախտ եղբայրություն 2019» խորագրով դասընթացների անվան տակ այս օրերին Թուրքիան զորքեր է կուտակում Նախիջեւանում: Պարզվում է` Թուրքիան եւ Ադրբեջանն այնտեղ համատեղ զորավարժություններ են անցկացնում: Մինչդեռ Հայաստանը մտահոգվելու փոխարեն, զբաղված է մանր ներքաղաքական ինտրիգներով: Ստեղծված իրավիճակի, վերջին իրադարձությունների եւ հնարավոր զարգացումների մասին, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«Մարդկանց համար իշխանազավթումն ավելի կարեւվոր է, քան համազգային խնդիրները». Շարմազանով

 

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ ԷՐ, ՔԱՆ ԸՆԿՆԵԼ ԱԼԻԵՎԻ ԹԱԿԱՐԴԸ»

– Պարոն Շարմազանով, նախիջեւանյան թուրք-ադրբեջանական զորավարժություններն առնվազն մտահոգվելու տեղիք են տալիս: Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս ուղղությամբ:

Նախ պետք է նշեմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը եւ վտանգը, սպառնալիքը մեր տարածաշրջանի եւ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար նոր չեն: Առնվազն վերջին 100-ամյակում այդ վտանգն առկա է: Այդպես է եղել Առաջին հանրապետության տարիներին, այդպես է եղել 1988-ին` Արցախյան շարժման ժամանակ, այդպես է նաեւ այսօր: Պարզապես, խնդիրը հետեւյալն է, թե ինչքանով ենք համարժեք կարողանում ընկալել այդ վտանգները, խնդիրները եւ գիտակցել, որ այսօր առավել քան երբեւէ Հայաստանին եւ Արցախին ու առհասարակ` մեր հանրությանը եւ հասարակությանն անհրաժեշտ է միասնություն: Իսկ այդ միասնությունը պետք է գա վերեւից, այսինքն` իշխանությունից, էլիտայից: Բնականաբար, Ադրբեջանը եւ Թուրքիան իրենք չեն թաքցնում իրենց նպատակները: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ ադրբեջանա-թուրքական զորավարժություններն են: Առաջինը մայիսի 1-3-ին է տեղի ունեցել, երկրորդը` հունիսի 7-11-ին է ընթանում արդեն նախիջեւանյան հատվածում: Իսկ նախիջեւանյան հատվածը պատահական չէ, կան 1921 թվականի Կարսի, Մոսկվայի պայմանագրեր, որտեղ Թուրքիան գարանտի դեր է ստանձնել: Իսկ Ադրբեջանն էլ Հայաստանում այս «թավշյա» հեղաշրջումից հետո` ակտիվացել է նախիջեւանյան ուղղությամբ: Ալիեւը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Նախիջեւանում իր դիրքերն ամուր են, այնտեղ նա 11 հազ. քառ հեկտար տարածք է վերահսկում, իսկ մեր իշխանության արձագանքը գրեթե զրոյական էր: Կոնկրետ բան չասվեց, ու չիմացանք` հիմա Ալիեւը խաբո՞ւմ է, թե ճիշտ է ասում: Փաշինյանը սկզբում ասաց, թե այդպես չէ, հետո` ասաց մինչեւ ինձ է եղել, հետո էլ, թե` բայց այնտեղ մեր դիրքերն ավելի լավն են: Նշանակում է, որ եթե մինչեւ իրենց է եղել, մեր դիրքերը լավն էին:

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՄՊԻՈՆ Է ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՔԱՅԼԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»

Բայց չէ՞ որ մեկ տարի առաջ` հենց իշխանափոխության օրերին նախիջեւանյան հատվածում իրավիճակը լարված էր, եւ կային տեղեկություններ, որ դիրքերի փոփոխություն է եղել:

Իհարկե, եւ հենց սա է խնդիրը: Նույն այս «հեղափոխականների» համար գոնե իրենց քաղաքական օրակարգում Արցախի հարցը եղել է երկրորդական, երրորդական, հրապարակում նրանք երբեք ո՛չ Արցախից, ո՛չ Ցեղասպանության ճանաչումից, ո՛չ էլ ազգային խնդիրներից չեն խոսել, այլ ասել են` կոռուպցիա, ժողովրդավարություն, դատական համակարգ... Չեմ ասում, որ դրանք կարեւոր չեն, բայց անվտանգության հարցերը եւ համազգային խնդիրները թիվ մեկն են: Սակայն այդ հարցերն, ըստ իս, միշտ էլ Նիկոլ Փաշինյանի համար չեն եղել գլխավոր խնդիրներ: Բնականաբար, գալով իշխանության` նա հայեցակարգ չուներ եւ փորձեց որոշակի հնարք իրականացնել Դուշանբեի վերելակում եւ ինչ-որ պայմանավորվածությունների գալ Ալիեւի հետ: Բայց այն ժամանակ էլ նշեցի, որ այդ պայմանավորվածությունները ոչ այլ ինչ է, քան ընկնել Ալիեւի թակարդը, որովհետեւ պետք չէ Ալիեւին թերագնահատել եւ թերագնահատել ադրբեջանական դիվանագիտությունը: Մենք այն ժամանակ խորհուրդ էինք տալիս եւ նաեւ քննադատում էինք  Փաշինյանին, որ կարիք չկա անպատրաստ, ոտքի վրա, ձեռքի հետ բաներ պայմանավորվել, որովհետեւ արցախյան հիմնահարցը լուրջ խնդիր է, դրան պետք է պատրաստվել:

«800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար»

 

«ՄԵՆՔ ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

– Ի դեպ, նույն այդ վերելակային պայմանավորվածության արդյունքում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծվել է օպերատիվ կապ Ալիեւի հետ: Մինչդեռ օրեր առաջ թշնամու գնդակից զոհ ունեցանք: Ի՞նչ եղավ Փաշինյան-Ալիեւ օպերատիվ կապը, եւ այն ինչի՞ է ծառայում:

Կարծում եմ` այս հարցը պետք է ուղղել ոչ թե ինձ, այլ օրվա իշխանություններին, պաշտպանության նախարարին, վարչապետին, բոլոր նրանց, ովքեր հիացմունքով էին խոսում այդ օպերատիվ կապի մասին: Մի՛ մոռացեք, որ այդ օպերատիվ կապի պայմաններում Ամանորին էլ ունեցանք զոհ, որը Փաշինյանի իշխանությունները թաքցնում էին: Բայց ինձ մեկ այլ կարեւոր հարց է մտահոգում. այն ժամանակ երբ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվում են, Փաշինյանը շարունակում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ներսում դավադիր ուժեր փնտրել: Նա հայտարարում է, որ կան Արցախում եւ Հայաստանում դավադիր ուժեր, որոնք ցանկանում են պատերազմ սկսել: Սա «քարտ բլանշ» է, սա կանաչ լույս է Ալիեւին` պատերազմական գործողություն սկսելու համար: Այս ամենը շատ մտահոգիչ է, եւ կարծում եմ` հնարավորինս շուտ Փաշինյանը պետք է հասկանա, որ այլեւս ընդդիմադիր լիդեր չէ, թերթի խմբագիր չէ, միայն շոուներ իրականացնող ամբոխավար չէ, այլ պետության առաջնորդ է, լավ, թե` վատ, այլ հարց է: Պետք է հնարավորինս շուտ լրջանալ, եւ ինչքան շուտ այս ամենը հասկանա, այնքան լավ, որովհետեւ ամեն օր մենք տանուլ ենք տալիս արցախյան կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ այս մեկ տարին աշխատել է ի վնաս մեզ: Փաշինյանը գործնականում հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններից, մեր կոշտացրած դիրքերը թուլացել են: Նույն Փաշինյանը Ալիեւին համարում էր` նորմալ եւ կիրթ, բայց տեսանք, որ այդքան էլ նորմալ եւ կիրթ չէ: Իսկ վերջերս նրանց Արտգործնախարարությունը շատ խիստ հայտարարություն արեց եւ նշեց, որ շփման գծում մարդկային ցանկացած կորստի պատասխանատուն Հայաստանն է:

«Նիկոլի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է. ելքը հրաժարականն է»

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւս մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ներկա է եղել Ադրբեջանում Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչը: Նախկինում, կարծես, նման բան չի եղել: Ի՞նչ կասեք այս մասին:

Տեսել եմ նաեւ շատ քննադատող մեկնաբանություններ, թե «Ադրբեջանին հաջողվեց...»: Մինչդեռ Ադրբեջանին չհաջողվեց, այլ սա Փաշինյանի ապաշնորհության հետեւանքով է եղել: Խոսեմ փաստերով. երբ Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ եղավ, Փաշինյանը նիստի ընթացքում օգտագործեց «Ղարաբաղի հայեր» եզրույթը: Ես անմիջապես արձագանքեցի եւ քննադատեցի, որ չի կարելի օգտագործել նման եզրույթ, որովհետեւ այդ դեպքում նշանակում է, որ կան նաեւ Ղարաբաղի ադրբեջանցիներ: Սրանով խնդիրը դու տանում ես միջհամ այնքային վեճի մակարդակի: Սա խայտառակություն էր եւ այն էր, ինչ ուզում է Ադրբեջանը: Բա եթե իմ վարչապետն ասում է` Ղարաբաղի հայեր, համանախագահներն էլ պետք է ասեն` մեռնեմ հորդ Աստծուն, դե որ ասում ես Ղարաբաղի հայեր, մենք էլ եկանք Ղարաբաղի հայերի հետ հանդիպեցինք, հիմա էլ գնացել ենք Ղարաբաղի ադրբեջանցիների հետ հանդիպման: Եվ սա այն դեպքում, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին Արցախում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82 տոկոսը մասնակցել է, եւ նրանցից 99 տոկոսն ասել է` «այո» անկախությանը, ի՞նչ Ղարաբաղի հայեր, ի՞նչ Ղարաբաղի ադրբեջանցիներ...Կա Արցախի քաղաքացիներ: Փաշինյանը երբ օգտագործում է այդ եզրույթը, նա պետք է հասկանար, կամ նրան պետք է հուշեին, որ սա հակապետական, հակազգային հայտարարություն է, որը կարող է ունենալ շատ վատ հետեւանքներ, ինչն էլ ունեցանք  :

«Որեւէ մեկին չենք պարտադրելու ու ասենք` ռեյտինգայինով պետք է առաջնորդվես»

Այսինքն` ստացվում է, որ բանակցային սեղանի շուրջ Արցախին չվերադարձածակամայից «հրավիրվում են», այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանցինե՞ր...

Նժդեհի բոլոր մտքերն են ուժեղ, բայց մի հետաքրքիր միտք ունի` ասում է` մեր պրոբլեմները մեր մեջ են, մեր փրկությունը մեր մեջ է: Հիմա մենք հակառակն ենք անում, ամեն ինչում փորձում ենք մեղադրել համանախագահներին, ասել` նրանք վատն են, որ Բակո Սահակյանը չմասնակցեց, որ հիմա էլ ադրբեջանցիների հետ են հանդիպում: Բայց մենք ի՞նչ ենք արել, որ համանախագահները նման բան չանեն: Կրկնում եմ` Փաշինյանը «Ղարաբաղի հայեր» ասելով` «քարտ բլանշ» տվեց համանախագահներին, որ նրանք հանդիպեն Ղարաբաղի ադրբեջանցիների հետ: Սա ակնհայտ սխալ մոտեցում է, եւ եթե Արտգործնախարարությունը, վարչապետի աշխատակազմը կամ ինքը` վարչապետը, բացատրություն ունի, թող մի հատ բացատրի հանրությանը: Ամեն պատեհ-անպատեհ առիթով եթեր է մտնում, «լայվեր» է անում, թող մտնի ու բացատրի` էդ ի՞նչ էր:

«Չի կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի»

 

«ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ»

– Օրեր առաջ «ՎԵՏՕ» շարժման անդամները ակցիա իրականացրին Սորոսի «Բաց հասարակություն-հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի մոտ, նրանք փորձում էին գրասենյակի մուտքն ու ելքը արգելափակել, սակայն հանդիպեցին ոստիկանական մեծ խմբերի պատնեշին: Մինչդեռ նույն այդ ոստիկանական մեծաքանակ խմբերը չկային, երբ դատարանների մուտքերն ու ելքերն էին արգելափակվում, երբ հակաեկեղեցականները պաշարում էին Դիվանատունը: Ինչպե՞ս կգնահատեք այս ամենը:

«Արագացված տեմպերով քարոզարշավ ինչ-որ PR-ի համար չի կարելի սկսել»

Մի դեպքում` հանցավոր անգործություն, մյուս դեպքում` կրկնակի ստանդարտների իրականացում, որը չի բխում մեր պետության շահերից: Սա խոսում է այն մասին, որ այս ամենի հետեւում կանգնած է իշխանության թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի կոչով մարդիկ գնում եւ դատարաններ էին արգելափակում, մինչդեռ սա հակասահամանադրական կոչ էր: Բայց մյուս կողմից` դատարանների մոտ ոչ մի ոստիկան չկար, ոստիկանապետն էլ ասում է` շտապ հավաք էր: Այս պահվածքը մտահոգիչ է եւ անթույլատրելի:

ՀՀԿ-ն մտահոգ է Արցախում եւ Նախիջեւանում շփման գծում տիրող իրավիճակով

Բայց հենց նույն իշխանությունն էր խոսում օտարերկրյա գործակալների մասին, հիմա մարդիկ դուրս են եկել եւ պայքարում են նրանց դեմ...

Իշխանությունն առհասարակ անպատասխանատու հայտարարություն է անում, Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը պայքար է մղում Սորոսի դե՞մ: Ես իշխանության մեջ տեսնում եմ մարդիկ, ովքեր պայքարում են Սորոսի դեմ, բայց չեմ ուզում անուններ տալ` այդ մարդկանց ավելորդ անգամ կրակը չգցելու համար: Ընդ որում` նրանք պայքարում են ոչ թե Սորոսի դեմ, այլ մարդիկ են, ովքեր ունեն պետական մտածողություն, ազգային ողնաշար եւ ազգային մտածողության ջատագովներ են: Նրանք մարդիկ են, որոնք գտնում են, որ սորոսական ապազգային, գրանտակեր կազմակերպությունները, սուտի-մուտի ակտիվիստները պետականաքանդ եւ ազգակործան գործունեությամբ են զբաղված: Բայց անձամբ Փաշինյանի մասով որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ չեմ տեսել: Տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ է ունեցել, եւ Ն. Փաշինյանը գնահատական չի տվել, գոմիկները Շուռնուխ են գնացել, մտել են ոստիկանության բաժին ոստիկան են ապտակել, գնահատական չի տրվել: Փաշինյանի սուպերնախարարը` հարգելի ԿԳ նախարարը, տրանսգենդերի է ընդունում` հայտնի Կարաբինային, եւ գնահատական չի տրվում: Բա էդ ինչպե՞ս է Սորոսի դեմ պայքարելու: Ես անձերի հետ խնդիր չունեմ, իմ խնդիրը երեւույթների հետ է: Վերադառնալով ակցիաների թեմային` հիշեցնեմ, որ ՀՀ եւ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի դեմ, դատարանների դիմաց ակցիաները նույն իշխանությունը խրախուսում էր, իսկ Սորոսի դեմ ասում է` չի կարելի: Այսինքն` քանակո՞վ է որոշվում` ով շատ է, նա ճի՞շտ է, ով շատ է, նրան ամեն ինչ կարելի՞ է: Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին օրենքն է խանգարում արդեն, դրա համար նա փորձում է բացարձակ իշխանության հասնելու համար անցումային արդարադատություն հաստատել, վեթթինգ անել: Եվ սրանով աստիճանաբար մենք գնում ենք մի կողմից` դիկտատուրայի հաստատման, մյուս կողմից` ակնհայտ է, որ Փաշինյանից դժգոհություններն ավելանում են, եւ այն կարող է վերածվել անկանխատեսելի քաոսային հետեւանքների Հայաստանի համար` մի պետության, որի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է:

Ո՞ւր մնացին խոստացված ներդրումներն ու հայրենադարձները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА