ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.06.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ եւ Ալիկ Արզումանյանի ցինիկ հեռախոսազրույցի գաղտնալսումը 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, շրջանառվում է արդեն տասը տարուց ավելի, եւ միանշանակ է, որ դա չէր կարող արված լինել այլ հաստատության կողմից, քան ԱԱԾ-ն է: Բայց արի ու տես, որ հիմա հանկարծ ԼՏՊ-ի թիմակից, ՀԱԿ-ի անդամ Հարութ Ուլոյանի յութուբյան էջում հայտնվում է այդ գաղտնաձայնագրության ամբողջական տարբերակը: Այն հիմա մատչելի է բոլորին, եւ պարզ ասած, ի հայտ չի բերում ինչ-որ դետալներ, որոնք նվազեցրած լինեն արյունահեղությունից ծայրահեղ գոհ ԼՏՊ-ի ցինիզմի տպավորությունը: Բայց հարց է առաջանում` ինչպե՞ս է դա հայտնվել Լեւոն Ակոպիչի թիմի ձեռքերում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծերուկի առջեւ բացել են ԱԱԾ արխիվների դռները: Դա ինչպե՞ս հասկանալ, պարոն Արթուր Վանեցյան, սա պետությո՞ւն է, թե՞ ՀՀՇ-ականների ոհմակի կատարյալ խաղալիք: Եվ արդյո՞ք ծառայողական քննություն անցկացվել է, թե ինչպես է դա հայտնվել Լեւոն Ակոպիչի թիմի ձեռքերում:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, սորոսական որջը իրար խառնած «ՎԵՏՈ» հանրային նախաձեռնությունը հայթայթել է բավականին զարմանալի նամակ, որը հղված է սորոսական ամբողջ հայաստանյան ցանցով մեկ: Մի փոքր մեջբերում անենք. «Հարգելի գործընկերներ, Կարծում եմ տեղյակ եք, որ վերջին շաբաթվա ընթացքում ագրեսիվ քարոզ է սկսվել Բաց Հասարակության Հիմնադրամներ-Երեւան գրասենյակի նկատմամբ: Թեեւ թվում է, թե քարոզը թիրախավորում է Բաց Հասարակության Հիմանդրամներին, այնուամենայնիվ, հնչեցվող հայտարարությունները եւ Նարեկ Մալյանի խոսքն ուղղակիորեն վերաբերում են ընդհանուր քաղաքացիական հասարակության գործունեությանը, անվանական թվարկում են մեր գործընկեր կազմակերպություններին, նրանց ղեկավարներին որպես օտարերկրյա գործակալներ, ինչպես նաեւ սադրանքներ են` ուղղված են նոր ձեւավորված իշխանություններին»: Սյնուհետ ստացողներին առաջարկվում է ստորագրել դրան կից հայտարարության տեքստը, որի վերաբերյալ դիտողությունների եւ առաջարկությունների համար տրվում է մեկ օր ժամկետ: Ինչեւէ, պարզ է, թե ինչպես է գործում շպիոնօնիկների ցանցը, բայց զարմանալիորեն ստացվում է, որ չկա չարիք, առանց բարիքի: Ստացվում է յուրահատուկ ինքնալյուստրացիա: Սորոսական սարդոստայնում առկա յուրաքանչյուրին, ըստ էության, առաջարկվել է հրապարակավ խոստովանություն ստորագրել, որ ինքը Սորոսի վաստակ է: Դե ինչ, լավ է, մինչ այդ թաքնվածներին կճանաչենք:

ԶԱՐՄԱՆՔ

Ամբողջ համացանցն ալեկոծվել էր այն պատմությունով, որ ինչ կոպիտ էր խոսել «թավշյա դդում» մականունով նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մի կնոջ հետ: Մի կողմ թողնենք այն, որ նկարագրության մեջ, թե ինչի նախարար է Հարությունյանը, ավելացել է եւ սպորտը, եւ զսպենք մեր ծիծաղը, պատկերացնելով նրան վազելիս կամ պտտաձողի վրա վարժություն կատարելիս: Պարզապես մեզ զարմացրեց, թե ինչպես Հարությունյանը հանկարծ որոշեց ընկնել իր պահվածքից բողոքած քաղաքացուհու հետեւից. «Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը երեք օրվա ընթացքում հերքում տարածի, այլապես ստիպված եմ լինելու զրպարտության համար դիմել դատարան` պահանջելով ամենախիստ պատիժ: Մարդիկ պետք է սովորեն պատասխան տալ իրենց խոսքերի համար եւ հրաժարվեն արատավորել մյուսներին: Սպասում եմ հերքմանը»: Բայց ինչ զզվելիորեն մանր եք դուք բոլորդ, եւ ճիշտ է ասված, որ բոշայից փաշա չի ստացվի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА