o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդարությունը կյանքի համար նույնչափ կարևոր է, ինչպես հացը. Արմեն Դանիելյան

05.06.2019 15:44 ԻՐԱՎՈՒՆՔ
Արդարությունը կյանքի համար նույնչափ կարևոր է, ինչպես հացը. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Միայն տարիներ անց համոզվեցի, որ կյանքում ամենավտանգավորները կատաղած շները չեն, այլ շան կյանքով ապրող ու գործող մարդիկ, ովքեր վխտում են մեր շուրջը՝ իրեն շնային էությունը քողարկելով մարդկային դիմակի տակ...

Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

Հ.Գ. Հենց այդպիսի մեկն էր... կերած֊խմած, "դուխը"՝ տեղը, քծնող, մեծամիտ, մեծախոս, ամբարտավան և անարդար... քցող ու թռնող...
Հ.Գ. Մեծերն ասում են՝ "Առանց հացի կարելի է ապրել, բայց կյանքն անիմաստ է առանց արդարության"։ " Արդարությունը կյանքի համար նույնչափ կարևոր է, ինչպես հացը։ Եվ բնավ էլ պատահական չէ, որ ժողովուրդն հացն ու արդարությունը դնում է կողք֊ կողքի, երդվում հացով, ասելով՝ "էս հացը վկա..."։
Հ.Գ. Ինձ համար այս մտքերը հոգեհարազատ են դեռ մանկուց, իսկ պատանեկության հասակում ես ինքս ինձ համար ապրելու սկզբունք եմ դարձրել Ջեկ Լոնդոնի արտահայտած այն խոսքերը, որ՝ "Եթե դու գաղտնի ես պահել, թաքցրել ես ճշմարտությունը, եթե դու տեղիցդ վեր չես կացել ու ելույթ չես ունեցել ժողովում, եթե ելույթ ես ունեցել՝ չասելով ողջ ճշմարտությունը, դու դավաճանել ես ճշմարտությանը..."։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА