o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի են ենթարկել

05.06.2019 15:05 ՔՐԵԱԿԱՆ
Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի են ենթարկել

Արցախի Հանրապետության Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել:

Աղանդավորները ծեծի են ենթարկել փաստաբանի

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Բերձոր և Աբովյան քաղաքների երեք բնակիչների հետ քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։

Նշենք, որ artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:«Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս փաստերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի և օրինականության կոպիտ ոտնահարում Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից»,- գրել է Ա. Մխիթարյանը:

Նա նաև նշել է, որ «Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակ»-ի նախաձեռնող խմբի անունից իր հասցեին համանման կեղծ տեղեկություններ են տարածում և կոչ է արել իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ՝ զրպարտանք ու հերյուրանք տարածողներ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելով: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА