o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է. Էդգար Ջանոյան

05.06.2019 13:40 ԻՐԱՎՈՒՆՔ
Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ երեկ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնել եմ, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ

Իմ տրամադրած տեղեկության վերաբերյալ Գեղամ Մանուկյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ սխալ տեղեկություն եմ տրամադրել: Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը: Մեջբերեմ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված հետաքննության արդյունքներով կայացված որոշումից. «Գեղամ Մանուկյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել հանցակազմի բացակայության հիմքով»: Ի դեպ, որոշման պատճենն ուղարկված էր Գեղամ Մանուկյանին, ով դրա հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկելու հնարավորություն ունի: Բայց մինչ մեր տեղեկությունը սխալ համարելը գուցե վատ չէր լինի ծանոթանա՞լ որոշմանը»:

էդգար1.png

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА