ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուխիկյանը կնշանակվի մշակութային ժառանգության պահպանության գծով փոխնախարար

05.06.2019 08:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուխիկյանը կնշանակվի մշակութային ժառանգության պահպանության գծով փոխնախարար

Երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու, թատերագետ Արա Խզմալյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ: Որպես երկրորդ տեղակալ այս ընթացքում ակտիվ շրջանառվում է նաեւ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի (Խաչատրյան) անունը, որն օրերս հրաժարվել էր պատգամավորական մանդատից: Մանդատի վայր դնելն արդեն հուշում է, որ Թուխիկյանը եւս կնշանակվի որպես մշակույթի գծով փոխնախարար: Ավելին` մշակութային կուլիսներում արդեն շրջանառվում է, որ Նարինե Թուխիկյանը կնշանակվի որպես մշակութային ժառանգության պահպանության գծով փոխնախարար:

Արայիկ Հարությունյանն ինչ խնդիրներ է դրել մշակութային գծով նոր փոխնախարարների առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամիսներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով մշակույթի ոլորտում կարեւոր խնդիրներին, Նարինե Թուխիկյանն առանձնացրել ու կարեւորել էր հենց ժառանգությունն ու պահպանությունը: 
Մինչ վերջնականապես կհաստատվի մշակույթի ոլորտի պատասխանատուների անունները, փաստենք, որ ով էլ ստանձնի մշակույթի ոլորտի պատասխանատուի պաշտոնը` ոլորտը կժառանգի խայտառակ վիճակում, քանի որ Նազենի Ղարիբյանն իր իրավահաջորդներին սկուտեղի վրա մատուցում է խառնափնթոր ու աղքատիկ վիճակում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА