ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ «ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ» ՃԱԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ

04.06.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ «ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ» ՃԱԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ

Անդրադառնալով հայաստանյան խոշոր հարկատուների կողմից այս եւ անցած տարվա առաջին եռամսյակներին վճարած հարկերին եւ դրանցում տեղ գտած աղաղակող հակասությունների փաստերին, թերեւս անթույլատրելի է աչքաթող անել մեկ կարեւորագույն ոլորտ: Խոսքը առողջապահության մասին է՝ հիվանդանոցների:

ՔՊ-ԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԻ ՕՐՈՔ ԲՈՒՀԻ ՎԻՃԱ՞ԿՆ Է ՎԱՏԱՑԵԼ, ԹԵ՞ ՍՏՎԵՐՆ Է ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ

Այն, որ մեր առողջապահական հաստատություններն իրենց գերբարձր գներով իսկական փորձանք են դարձել մարդկանց գլխին, հայտնի փաստ է: Այն աստիճան պատուհաս, որ շատերը գերադասում են հնարավորինս հեռու մնալ հիվանդանոցներից, քանի որ անգամ վճարունակ լինելու դեպքում հարց է, թե ինչ կստանաս: Եվ այս իրավիճակում ի՞նչ կարգի հարկատուներ են մեր հիվանդանոցները, որոնք, առաջին հայացքից, պետք է որ եկամուտների պակաս չունենան: Փորձենք տեսնելԽոշոր հարկատուների ցանկում առողջապահական հաստատությունների թվում առաջատարը «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ն է: ԲԿ-ն այս տարվա առաջին եռամսյակին վճարել է 449.2 միլիոն դրամ հարկ՝ անցած տարվա 368.5 միլիոնի դիմաց: Աճը մոտ 22 տոկոս է, որը ոլորտի համար տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտում սակագներն ու մնացած ցուցանիշներն էապես չեն փոխվել: Ուրեմն, որտեղի՞ց այս աճը, այն իրականում գոյություն ունի՞, թե՞ անցած տարի են այդքան պակաս հարկեր վճարելՆույն պատկերն է «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի պարագայում, չնայած՝ ավելի ցայտուն: Անցած տարվա 199.6 միլիոնի դիմաց այս տարի ԲԿ-ն վճարել է մոտ 304.4 միլիոն դրամ: Աճը մոտ 105 միլիոն է, կամ ավելի քան 50 տոկոս: «ՆԱԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում. հարկերը 111.3 միլիոնից հասել են 178.6, աճը 60 տոկոս է: Այսինքն, Հայաստանում 60 տոկոսով ավելի շա՞տ են հիվանդանում, թե՞ 60 տոկոսով ավելի շատ հիվանդ է բուժկենտրոն դիմել. երկու տարբերակն էլ ցնցող կլինեին: Ու սրանից հետո չմտածե՞նք անցած տարի հարկերը պակաս վճարելու մասին:Իսկ եթե ընդունենք, որ Հայաստանում այդքան շատ են սկսել հիվանդանալ, բա այդ դեպքում ինչպե՞ս վարվենք «ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-ի հետ: Այս ԲԿ-ի մոտ հակառակն է՝ կա հարկերի զգալի անկում՝ անցած տարվա 161.8 միլիոնից, մինչեւ այս տարվա առաջին եռամսյակի 148 միլիոն դրամ: Առաջ ընկնելով` նշենք, որ սա անկման միակ փաստը չէ. «ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ն անցած տարվա 71.4 միլիոնի դիմաց այս տարի վճարել է 52.7: Ինչպե՞ս է ստացվում, որ գործնականում մյուս բոլոր ԲԿ-ների մոտ հարկերի աճ կա, այս եւ մեկ երկու այլ դեպքերում՝ անկում: Ինչ է, հիմա՞ են սկսել հարկեր թաքցնել, թե՞ հենց այս երկու հաստատություններին հիվանդները չեն ցանկանում դիմել, չեն վստահում: Ընդ որում, Գյումրու ԲԿ-ի մասով թույլ բացատրություն կլիներ այն, թե մայրաքաղաքից դուրս կարող է այլ ընդհանուր իրավիճակ լինել: Նկատի ունենք, որ մասնավորապես «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը անցած տարվա 42.3 միլիոնի դիմաց այս տարի վճարել է 49.3: Կա որոշակի աճ, որը նաեւ տրամաբանական տեսք ունի: Իսկ ահա «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում իսկական ճախրանք է՝ 38.7-ից՝ 52.8 միլոն դրամ կամ ավելի քան 36 տոկոս: Ի՞նչ է, Արմավիրում եւ Արտաշատում հիվանդանոցային բիզնեսը ծաղկում է, հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում՝ մեռնո՞ւմ:   Վերադառնալով մայրաքաղաքի բուժկենտրոններին` նկատենք, որ մյուսների մոտ եւս աճի նույն «տարօրինակ» դինամիկան է, ընդ որում, էլի իրարից էապես տարբերվող: Օրինակ՝ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Վ.Ա.ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում հարկերը 98-ից հասել են 124.6 միլիոնի: Մոտավորապես նույն դինամիկան է «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում՝ 100.6-ից՝ 119 միլիոն: Իսկ ահա «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում պատկերը որոշակիորեն փոխվում է՝ անցած տարվա 78.1 միլիոնի դիմաց այս տարի վճարել են 106.1, կամ աճը մոտ 36 տոկոս է՝ էլի ցցուն ցուցանիշ: «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-ի մոտ գրեթե նույն պատկերն է՝ աճը մոտ 34 տոկոս. անցած տարվա 37.8 միլիոնի դիմաց այս տարի վճարել են 50.5 միլիոն: Եվ շատ ավելի ցցուն պատկեր է «ՇԵՆԳԱՎԻԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի պարագայում. հարկերը 62.1 միլիոնից հասել են 103.4 միլիոնի. աճը մոտ 67 տոկոս է: Իսկ նման թռիչքներն անհնար է բացատրել տնտեսական գործոններով, եւ մնում է նորից մտածել անցած տարի հարկեր թաքցնելու մասին: Համենայնդեպս, պատկան մարմինները պետք է նման դեպքերն արդեն ուսումնասիրած եւ ներկայացրած լինեին: Մինչդեռ առողջապահական հաստատությունների հետ կապված միայն մեկ գործ է հայտնի, այն էլ՝ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էԵվ վերջում չմոռանանք հիշեցնել, որ հիվանդանոցների այս հարկային ճախրանքներն արդեն իսկ սկսել են անդրադառնալ ծառայությունների գների վրա, այնպես որ, էլի տուժողը շարքային քաղաքացիներն են լինելու:

ՆԱԽԿԻՆՈ՞ՒՄ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ, ԹԵ՞ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԹՌԻՉՔԻ ՄԵՋ ԵՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА