o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաց նամակ ՀՀ վարչապետին

04.06.2019 10:59 ՔՐԵԱԿԱՆ
Բաց նամակ ՀՀ վարչապետին

 ԴԻՄՈՒՄ

Հարգելի ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ 15.10.2015թ. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10149015 քրեական գործը, Շ. Ալիյանի և Թ. Սայդոյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ: Դեպքի օրը առգրավվել են մի շարք տեսանյութեր տեսանկարահանող սարքերից, որոնք ամենայն հավանականությամբ պետք է նկարած լինեն ավազակային հարձակում կատարած անձանց տեղաշարժը: Ավազակային հարձակում կատարելու մեջ տուժողները իսկզբանե կասկածել են Տահար Ավդալյանին, որին ճանաչել են նաև նկարով ճանաչման ներկայացնելու և տեսանյութերով ճանաչման ներկայացնելու ժամանակ:

Խնամակալը վերցրել է տարեցների բանկային քարտերը և գումար կանխիկացրել

Ավազակային հարձակում կատարած անձինք եղել են երեք հոգի: Առգրավված բոլոր տեսանյութերում երևում են երեք անձինք, ովքեր միասին շարժվում են դեպի տուժողների բնակության վայր: Տուժողները բազմիցս մատնանշել են այդ ամենի մասին, սակայն որևէ արդյունք դեռևս չեն ստացել: Դեպքը տեղի է ունեցել 15.10.2015թ., որից անցել է 32 ամսից ավել ժամանակ, սակայն որևէ տեղաշարժ վերը նշված գործի վերաբերյալ տեղի չի ունենում: Տուժողները տեղյակ չեն գործի ընթացքի մասին: Կասկածներ ունեն, որ այս գործի հետևում կանգնած են պաշտոնատար անձ(ինք), որ(ոնք) Տահար Ավդալյանի հետ գտնվում է(են) քավոր-սանիկ հարաբերությունների մեջ: Քանի որ Տ. Ավդալյանն ինքն է նշել, որ.

«ինչքան ուզում են թող բողոքեն, անունս տան, միևնույնն է ոչինչ չի կարող փոխվել, քանի որ իմ քավոր Վիկտոր Գրիգորյանը դատախազ է, բոլոր հարցերը կկարգավորի»: Ինչպես նաև այսքան երկար ժամանակ անցնելով, այդքան տեսանյութեր, ապացույցներ լինեով հանդերձ դեռևս ոչ մի կասկածյալ, մեղադրյալ չներգրավվելը նախաքննական մարմնի կողմից, գալիս են հաստատելու տուժողների կասկածները: Այս գործում խառն է Ա. Թամոյանի մասնակցությունը, դա է պատճառը, որ գործը մինչ օրս չի բացահայտվում: Ամեն կերպ փորձում են կոծկել տեղի ունեցած հանցագործությունը, չպատժել մեղավորներին: Մոտ մեկ շաբաթ առաջ գնացել էինք մասնակցելու տեսանյութերի վերաբերյալ նշանակված փորձաքննության:

Փորձագետը մեզ ցույց տվեց տեսանյութերը, որոնցում մեկ անգամ ևս ճանաչեցինք Տահար Ավդալյանին, սակայն ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց և ասացին որ դա քննչականի գործն է, թող իրենք զբաղվեն, իրենց ասեք այդ մասին: Մենք բազմիցս ասել ենք քննչականում այդ մասին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Փորձում են նման կերպ կոծկել հանցագործությունն ու մեղավորներին:

Փաստորեն մի ամբողջ համակարգ չի կարողանում բացահայտել առանց այդ էլ բացահայտված գործը: Եվ մի ամբողջ համակարգ չի կարողանում Ազիզ Թամոյանի փակած գործը բացահայտել: Ազիզ Թամոյանը և դատախազ Վիկտոր Գրիգորյանը ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծում: Խնդրում ենք Ձեր լիազորությունների շրջանակում, ինչի համար որ կոչված եք կատարելու վերացրեք այդ ապօրինությունները:

 

Այլ գործերով, երբ որևէ մեկի մատը խառը չի լինում կամ եթե տեր ունեցող մարդու հետ է հանցագործություն կատարվում, մի անգամից բացահայտվում է: Իսկ սովորական ժողովրդին ոչ ոք հաշվի չի առնում: Ներկա պահի դրությամբ մենք տուժող ենք և հանցագործության դեպքով և քննչականի կողմից կատարված գործողությունների արդյունում: Խնդրում ենք քայլեր ձեռնարկեք վերացնելու համար ապօրինությունները, որոնք կատարվում են քննչականի կողմից:

Թիվ 10149015 քրեական գործով տուժողներ Շ. Ալիյանից և Թ. Սայդոյանից Հասցե՝ ք. Երևան, Սիլիկյան թաղ., 4-րդ փ. 1ա տուն Հեռ. 091-73-49-31

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА