o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա իրավաբանությունը մի կողմ, բա էսպիսի բան կանե՞ն». Ռուբեն Մելիքյան

04.06.2019 01:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Հիմա իրավաբանությունը մի կողմ, բա էսպիսի բան կանե՞ն». Ռուբեն Մելիքյան

«Դիտեցի գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդասենյակից սայլակով մեքենա փոխադրելը պատկերող տեսանյութը։ Նրան նորից տեղափոխում են քրեակատարողական հիվանդանոց», - գրում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ ընդգծում. «Մի հարց. իրավասու պաշտոնատար անձինք գեներալից կամ նրա պաշտպաններից կարծիք հարցրե՞լ էին տեսանկարահանման մասին։ Կարծում եմ՝ պարտավոր էին հարցնել։ Ավելին, եթե դեմ լինեին, պարտավոր էին միջոցներ ձեռնարկել տեսանկարահանում թույլ չտալու համար։ Ու եւս մի հարց։ Ի՞նչ հիմքերով է այլեւս ԵԿՄ նախագահ չհանդիսացող, այլեւս պատգամավոր չհանդիսացող, լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ։ Փախուստի՞ վտանգի հիմքն է։ Քննությանը խոչընդոտելո՞ւ վտանգի հիմքն է։ Հանցանք գործելո՞ւ վտանգի հիմքն է։ Ո՞ր մեկն է։ Ո՞ր մեկն է, որ անկողմնակալ դիտորդը (օրինակ, Դո՛ւք, հարգելի ընթերցող, եթե իհարկե Ձեզ անկողմնակալ եք համարում) ողջամիտ կհամարեր»։

ՊԵԿ նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Մելիքյանը հավելում է. «Հիմա իրավաբանությունը մի կողմ։ Բա էսպիսի բան կանե՞ն»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА