o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան կալանավորվել եւ տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ

03.06.2019 21:32 ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան կալանավորվել եւ տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ

Մայիսի 31-ին ձերբակալված, այսօր էլ կալանավորված Գյումրու քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն արդեն տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Առաքելյանի փաստաբան Էդգար Թումասյանը: Փաստաբանը տարակուսած է ՇՄ դատախազության աշխատաոճից եւ իր պաշտպանյալի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ըստ Թումասյանի, կալանավորման որոշումից անմիջապես հետո դատարանի կողմից փաստվել է, որ թե՛ ձերբակալման հիմքը, թե՛ ձերբակալման նպատակը իրավաչափ չեն: Այս մասին գրում է armtimes.com-ը:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրը կալանավորվել է

«Նախորդ դատական նիստում դատարանն արդեն փաստել էր, որ ներկաացված նյութերը հիշյալ հանցանքի հետ կապված որեւէ տեղեկություններ չեն պարունակում, գործում չկա որեւէ նախադասություն, որեւէ միտք այն մասին, որ ինչ-որ մեկը կաշառք է տվել, կամ նա է պահանջել ու ստացել: Այսինքն, ամբողջ նյութի ուսումնասիրության մեջ նման տեղեկություն չկա, բացի վարույթն իրականացնող մնարմին ենթադրությունից: Դատարանն իրավաչափ գտավ մեր բոլոր պնդումները, եւ արձանագրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված ծավալուն նյութերում չկա որեւէ փաստական տվյալ, որը մատնանշում է, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն, կաշառք ստանալու հետ կապված որեւէ բացատրություն, որեւէ ցուցմունք, որեւէ տեղեկություն չկար նրա ներկայացրած փաստաթղթերի մեջ: Եվ այս հիմքով դատարանը բավարարեց ներկայացված բողոքն ու պաշտպանյալս անմիջապես ազատ արձակվեց արգելանքից»:

Արգելանքից ազատվելուց անմիջապես հետո հունիսի 1-ի երեկոյան Մանուկ Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որն ուղարկվել է Գյումրու քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին, քանի որ օրը եղել է ոչ աշխատանքային: «Այսօր արդեն առկա է քաղաքապետի հրամանը, համաձայն որի՝ սեփական դիմումի համաձայն Մանուկ Առաքելյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից: Սա ինքնանպատկ չի արվել»,- մեր զրույցում ասաց փաստաբանը: Նման քայլի իրավունք ուներ նաեւ վարույթն իրականացնող մարմինը:

«Մենք ասացինք՝ ինչո՞ւ չեք կիրառել 152 հոդվածը, չեք դիմել քաղաքապետին, որպեսզի պաշտոնավարումը դադարեցնի: Վարույթն իրականացնող մարմինն այդ մեթոդին չգնաց, քանի որ հաջորդ օրը պետք է կալանքի միջնորդություն ներկայացներ, որի հիմքերն այսպես ասած, կխարխլվեր, եթե դիմեին քաղաքապետին: Ես, տեսնելով, որ իրենք չեն գնում այդ քայլին, պաշտպանյալիս արգելանքից ազատելուց անմիջապես հետո դիմում գրեցի քաղաքապետին, որ ցանկանում է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Դիմումը գրվեց շաբաթ երեկոյան, եւ քանի որ օրը ոչ աշխատանքային էր, մենք այն ուղարկեցինք քաղաքապետարանի պաշտոնական էլեկտորանային հասցեին: Հիմա իմ ձեռքի տակ է պաշտպանյալիս աշխատանքից ազատման հրամանը: Բայց դատախազությունը նույնիսկ չսպասեց, որ դա ունենայինք մեր ձեռքի տակ: Մանուկ Առաքելյանին նկատմամբ կալանքի որոշում կայացվեց: Մերժվեց անգամ այլընտրանքային միջոցի՝ գրավի դիմաց ազատ արձակման տարբերակը: Հիմա կալանավորված է, Արթիկ քրեակատարողական հիմնարկում է: Վիճարկելու ենք, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու, քանի որ այս պահին նաեւ ունենք աշխատանքից ազատման հրամանը: Այս հիմքով կրկին կդիմենք ՇՄ ընդհանուր իրավասության դատարան՝ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի հարցը բարձրացնելու համար»:

Փաստաբանն այստեղ կարեւոր ընդգծում է անում: Ընդամենը 1 ամիս առաջ նմանատիպ մեկ գործի քննության ժամանակ դատախազությունը բոլորովին այլ որոշում է կայացրել: «Ինչո՞ւ»,-հարցնում է Էդգար Թումասյանը:

«Գործը, որի մասին խոսում եմ, անձը մեղադրվում էր 2 դրվագ կաշառք ստանալու մեջ: Նա կալանավորվեց եւ աշխատանքից ազատվելուց հետո հաջորդ օրը դատախազությունը փոխեց խափանման միջոցը՝ այն դարձնելով ստորագրություն չհեռանալու մասին: Գլխավոր դատախազությունը նույնիսկ պաշտոնապես հայտարարեց, որ նման որոշում է կայացվել, քանի որ ռիսկը, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ կարող է խոչընդոտել պաշտոնից բխող հանցագործություններ կատարել, եւ այլն, նվազել է աշխատանքից ազատվելու փաստով: Հիմա անցել է 1 ամիս, եւ ունենք նույն իրավիճակն առավել մեղմ հոդվածով, անձը ինքն է դիմել եւ ազատվել աշխատանքից, այսինքն, դրանով մեկ անգամ եւս ապացուցում է, որ պատրաստ է աջակցել գործի քննությանն ու այդ կերպ փարատել վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը, թե պաշտոնից բխող որեւէ գործողություն կամ անօրինական արարք է կկատարի: Եվ հիմա տարակուսանք է առաջանում մեր մոտ դատախազության վարքագծից, քանի որ մեր կարծիքով՝ օրենքը պետք է մեկնաբանվի եւ կիրառվի բոլորի համար միատեսակ: Բայց մեկ ամսվա ընթացքում երկու նույնական փաստական հիմքով քրեական գործերով դատախազությունը դրսեւորում է տարբեր մոտեցումներ: Եթե նույնիսկ ասեն, որ այդ գործեր նույնական չեն, ես ծանրակշիռ փաստերով կհիմնավորեմ, որ դրանք նույնական փաստական հանգամանքերն են: Ավելին, նախորդի դեպքում անձի մեղադրանքն ավելի ծանր էր, եւ նա էլ էր հանդիսանում պաշտոնատար անձ, հիմնարկության ղեկավար էր: Բացի այդ պաշտպանյալս ունի 3 անչափահաս երեխա, փոքրը 1 տարեկան 10 ամսական է»:

Քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականոցնողներից մի քանիսին բերման ենթարկեցին ոստիկանություն

Նախաքննական գաղտնիության սահմանը չանցնելով, փաստավան Թումասյանն ասաց, որ  վկայակոչված ենթադյալ հանցանք կատարած անձը ոչ թե  կաշառք է տվել, այլ այդ գումարը նախատեսված է եղել պետական վճարումներ կատարելու համար: Այդ անձի կողմից կատարվել են վճարումներ: Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ, տվյալ անձի հարցաքննությամբ պարզվի,  թե երբ եւ ինչ վճարում է կատարել կոնկրետ ապօրինի տարածքի օրինականացման կամ վարչական իրավախախտման հետ կապված: «Եվ, եթե նույնիսկ կտրոնները պահպանված չլինեն, կդիմենք  բանկային գաղտնիք համարվող տեղեկություները ստանալու համար»,-ասաց Թումասյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА