o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները խոչընդոտեցին լրագրողի աշխատանքը, եւ խոստովանեցին, որ փակել են ճանապարհը (Տեսանյութ)

03.06.2019 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
 Ոստիկանները խոչընդոտեցին լրագրողի աշխատանքը, եւ խոստովանեցին, որ փակել են ճանապարհը (Տեսանյութ)

Այսօր Սորոսի «Բաց հասարակություն-հիմնադրամներ» երեւանյան գրասենյակի մուտքն ու ելքը կրկին փորձում էին փակել «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները` շարժման հիմնադիր ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ գլխավորությամբ, եւ նրանց միացած ակցիայի այլ մասնակիցները: Նրանք շարունակում են ակցիա իրականացնել ընդդեմ Սորոսի հիմնադրամի եւ սորոսական «Բաց հասարակություն-հիմնադրամներ» երեւանյան գրասենյակի տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ: Սակայն, ոստիկանությունը մի քանի շարքով պատնեշ էր կազմել եւ թույլ չէր տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակի մուտքի մոտ, ինչի հետեւանքով անգամ բախում տեղի ունեցավ: Ի վերջո, ոստիկանները եկել էին փակելո՞ւ գրասենյակի մուտքը, թե՞ պաշտպանելու գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանին եւ ումի՞ց, ակցիայի մասնակիցները փորձեցին պարզել ոստիկաններից, բայց նրանք մի քանի անգամ նշեցին, որ եկել են հասարակական կարգը պահպանելու: Բայց, ավելի ուշ, անկեղծացան...

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

Լրագրող ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը եկել էր լուսաբանելու ակցիան, փորձեց օբյեկտիվության համար, պարզել նաեւ Սորոսի հիմնադրամի կարծիքն այսօր տեղի ունեցող ակցիայի վերաբերյալ: Ոստիկաններին տեղեկացնելով, որ թույլ տան անցնել ոստիկանական պատնեշը հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանից կամ հիմնադրամի մեկ այլ համապատասխան աշխատակցից այսօրվա ակցիայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Սակայն, ապարդյուն, ոստիկանները անգամ լրագրողի հավաստագիրը շատ մոտիկից ուսումնասիրելուց հետո` խոչընդոտեցին նրա մասնագիտական գործունեության իրականացմանը` թույլ չտալով անգամ լրագրողին մոտենալ սորոսական գրասենյակին: Իսկ Ա. Հովհաննիսյանն ընդամենը ցանկանում էր ստանալ համապատասխան մեկնաբանություն: Լրագրողը նաեւ հիշեցրեց, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարք է: Բացի այդ, Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացին ունի ազատ տեղաշարժի իրավունք: Վերջիվերջո, ոստիկաններից մեկը հանձն առավ պատասխանել լրագրողին. «Ուզում ա ինտեռվյու վեգալի, կփոխանցենք մենք»: Ոստիկաններից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են իրենք փոխանցելու Սորոսի գրասենյակի ղեկավարությանը, եթե չեն հանդիսանում տվյալ գրասենյակի քարտուղարը, որից հետո` նրանք բորբոքվեցին, բայց հանձն առան հենց քարտուղարի պարտականությունը: «Դուք ուզում եք հարցազրույց վերցնել, մենք չենք խոչընդոտում, փոխանցել ենք, սպասում ենք իր  պատասխանին, Լարիսան կուզենա հարցազրույց տա, թե` ոչ», - ասաց ոստիկաններից մեկը:

Պարզվում է` օպերատիվ կապ կա ոստիկանության եւ Սորոսի գրասենյակի միջեւ: Օրինակ, եթե լրագրողը դիմի որեւէ կազմակերպության կամ գրասենյակի հարցազրույցի թույլտվություն ստանալու համար, հնարավոր է դրա համար նրան պահանջվի 5 աշխատանքային օր: Իսկ ոստիկանությունը անմիջապես ճշտեց Սորոսի գրասենյակի ցանկությունը` հարցազրույց տալ-չտալու վերաբերյալ: Հատկանշական էր նաեւ մեկ այլ ոստիկանի հայտարարություն, նա փորձեց ստեղծված իրավիճակը հետեւյալ կերպ բացատրել. «Եթե մենք փակել ենք...», հետեւաբար իրենք էլ պետք է դառնան կապի միջոց Սորոսի գրասենյակի եւ, այս դեպքում` լրագրողի միջեւ: Փաստացի, ոստիկանությունը հաստատեց, որ եկել են ո՛չ թե հասարակական կարգը պաշտպանելու, այլ պաշտպանելու Սորոսի գրասենյակը` փակելով ճանապարհը խաղաղ ակցիայի մասնակիցների առաջ: 

Ի դեպ, տարրական կոռեկտություն չդրսեւորելով լրագրողների հանդեպ` ոստիկանությունը նաեւ փորձեց խեղաթյուրել մինչ այդ հնչած հարցադրումը, թե դուք չեք կարող փոխանցել հիմնադրամից հարցազրույց տան, թե` ոչ, քանի որ այդ գրասենյակի քարտուղարը չեք: Ինչեւէ, լրագրող Ա. Հովհաննիսյանը նշեց, որ իր մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար պատրաստվում է դիմել ոստիկանապետին եւ ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ տեղի է ունեցել անօրինականություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА