o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Բաբայանի համակիրների հետ միջադեպի գործով ձերբակալված ազատամարտիկի որդին կալանավորվեց

03.06.2019 16:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սամվել Բաբայանի համակիրների հետ միջադեպի գործով ձերբակալված ազատամարտիկի որդին կալանավորվեց

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը եւ Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը կալանավորվել են: Այս մասին NEWS.am–ին հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հայտնիները կանցնեն նոր քրեական գործով. «Ժամանակ»

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բելերը կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները. «Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ»։

Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ երեկ հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА