o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերի Մակարյանը շուտով մայրիկ կդառնա. Ֆոտոշարք

03.06.2019 15:08 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մերի Մակարյանը շուտով մայրիկ կդառնա. Ֆոտոշարք

Դերասանուհի Մերի Մակարյանը անակնկալի է բերել իր ինստագրամյան հետևորդներին և բոլոր երկրպագուներին` ժամեր առաջ իր միկրոբլոգում հրապարակելով նոր ֆոտոշարք` հղի կարգավիճակում:

Դերասանուհին կրծքի տակ է կրում իր առաջնեկին, իսկ լուսանկարներից մեկից, որտեղ Մերիի շապիկի վրա գրառում կա, պարզ է դառնում, որ բալիկը լույս աշխարհ է գալու շատ շուտով` օգոստոս ամսին:

Փոքրուց շատ են ծաղրել բարձր հասակիս համար». «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի նոր ֆոտոշարքն ու հարցազրույցը

Ինչպես գիտենք, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Մերին իր ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Իսկ  գեղեցիկ լուսանկարներին կից դերասանուհին գրել է.

«Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը ևս կվայելի այդ հաճելի և սպասված բերկրանքը՝Աստծո կամոք և զորակցությամբ: Շնորհավո՜ր»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА