o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բնական աղետների դեպքում պետք է գյուղացուն ազատել հողի հարկից, իշխանությունը հակադարձում է

03.06.2019 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բնական աղետների դեպքում պետք է գյուղացուն ազատել հողի հարկից, իշխանությունը հակադարձում է

Ազգային ժողովը շարունակում է  քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որով ԲՀԿ-ն առաջարկում է բնական աղետների ժամանակ տուժած գյուղացիներից հողահարկ չգանձել:

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ դահլիճում բազմաթիվ հարցեր հնչեցվեցին, բայց գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հարցադրում և հարց չեն հնչեցրել ընդհանրապես:

Չորրորդ իշխանությունը իրավունք ունի բացասականը բարձրաձայնելու, քննադատելու, ցնցելու. Լեւոն Բաղդասարյան. Տեսանյութ

Էնֆիաջյանը նշեց՝ եթե ուզում են փաստեր ու թվեր, ինքը դրանք կներկայացնի: «ՀՀ-ի 80 տոկոսից ավել սահմանները փակ են, գյուղատնտեսական նշանակության հողերի 60 տոկոսից ավելին անմշակ են մնում և ՀՀ 36.1 տոկոսը գյուղաբնակ են և այդ 36.1 տոկոսի 75 տոկոսի հողի մակերեսը 200 քմ մետրից պակաս են: Այսինքն՝ խոսքը գնում է  չափազանց փոքր տնտեսության մասին:

Չէ՞ որ օրենքի նախագծում հստակ ասված է բնակլիմայական աղետների հետևանքով, ֆորսմաժորային իրավիճակներում...և այդ մի քանի հազար դրամն այնպիսի հեգնանքով եք ասում... Պատկերացնո՞ւմ եք գյուղացիների համար այդ մի քանի հազարն ինչպիսի մեծ բեռ է: Նա եկամուտ չունի, պարտավորություն է կրում, որ այդ մի քանի հազարը հարկեր վճարի: Ո՞ւր ենք մենք նրան տանում, սնանկությա՞ն»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ գյուղեր կան, որտեղ բնակչության կեսը վարկի տակ է:

Ըստ նրա՝ այս առաջարկը գյուղատնտեսության մեջ կարող է հեղափոխական փոփոխություններ արձանագրել:

Խմբակցության անունից ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որով այս ամբիոնից ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է: Հարգարժա՛ն պատգամավորներ, եթե դուք լինեք գյուղերում և սահմանամերձ գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա և մարդիկ գոյատևում են բարտերով՝ մի գյուղմթերքը փոխարինում են մյուսով և այդպես ապրում են տարիներ շարունակ, կհասկանայիք, որ մի քանի հազար դրամն իրենց համար ելք է ստեղծված իրավիճակից: Եվ ընդհանրապես ինձ մոտ տպավորություն է, որ վատագույն ավանդույթները շարունակվում են. երբ ընդդիմությունը բերում է նախագիծ՝ ստեղծված ծայրահեղ իրավիճակին լուծում տալու, ասում են՝ դե գիտեք, վատ չի, բայց մենք գլոբալ նախագիծ ենք բերելու: Սա սխալ և ոչ արդար մոտեցում է:

Ես հիմա Ազգային անվտանգությունից ելնելով՝  չեմ թվարկի, թե այսօր Հայաստանում քանի գյուղ կա, որտեղ ապրում է ընդամենը երկու, երեք ընտանիք: Մի գուցե ձեզ համար մի քանի հազարը ժեստ է, բայց այս ամբիոնից նման հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածեք այն մարդկանց մասին, որոնց համար պետության կողմից տարեկան 10 հազար դրամ հատուցում ստանալը ևս հարցի լուծում է»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այս նախագծի մասին ասել էր, թե խոսքը մի քանի հազար դրամի մասին է և դա էական չէ:

«Իմ քայլը» խմբակցության անունից էլ ելույթ ունեցավ Վարազդատ Կարապետյանը, որը երկու նկատառում արեց:

«Այս նախագծի իրականացման ճանապարհը չկա ուղղակի: Դուք ասում եք՝ արբանյակով կնկարենք, բայց իրականացման եղանակ չկա: Համայնքի բյուջեն հետո պետական բյուջեի՞ց ենք համալրելու: Եթե մեկն ունի 800 հա, մեկը ունի 8000 քառակուսի, ո՞ւմ ենք փոխհատուցելու: Նախագիծն այս ձևակերպմամբ, որը դուք ներկայացրել եք, հնարավոր չէ հիմա կյանքի կոչել: Դրա մեջ կա շատ լավ տրամաբանություն, բայց այս ձևակերպմամբ դա իրականանալի չէ»,- նշեց պատգամավորը:

Կարապետյանը կարծիք հայտնեց, որ այսուհետև այս կարգի նախագծերը պետք է քննարկվեն հանձնաժողովում և չգան լիագումար նիստ:  «Նախագծի քննարկումը դարձավ վարկի տոկոսի մասին քննարկումը. ստացվեց, որ մենք շատ վատ ենք վերաբերվում գյուղացուն, դուք՝ շատ լավ: Սա պրոֆեսիոնալ հարթություն չի քննարկման: Եթե մենք ունենք օրենքի նախագիծ և ուզում ենք աջակցություն գյուղացուն, եկեք քննարկենք պրոֆեսիոնալ հարթության վրա, ոչ թե քաղաքական»,- շեշտեց նա:

Հարակից զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ մի քանի նկատառումներ արեց հնչեցրած կարծիքների վերաբերյալ: «Կարծիքներ հնչեցին՝ ինչու պետք է վճարվի հողի հարկ, այն պարագայում, երբ հողի մշակումից գյուղացին եկամուտ չի ստացել: Սա եկամտի հարկ չէ, որ վճարի միայն եկամուտ ստանալու պարագայում, սա ունեցվածքի և գույքի հարկ է և կախված չէ որևէ ֆինանսական արդյունքից:

Մեր խնդիրն է՝ գյուղացուն օր առաջ վերականգնել, որպեսզի նա կարողանա գործունեություն իրականացել իր հողակտորի վրա: Եկեք քննարկենք օբյեկտիվորեն: Ո՞ր գործիքն է ավելի արագ վերականգնում գյուղացուն՝ հողի հարկից ազատե՞լը, որն այնքան էլ էական ներդրում չէ նրա աշխատանքներում, թե՞ սերմացու, պարարտանյութ տրամադրելը կամ օրինակ՝ ոռոգման ջրի հարցը լուծելը, ապահովագրության համակարգ ներդնելը, որը երաշխիք է նրա գործունեությունը շարունակելու համար»,- շեշտեց փոխնախարարը:

«Ներողություն, իսկ ու՞ր մնաց ժողովրդի իշխանությունը»

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА