o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն առաջարկում է վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից. Միքայել Մելքումյան

03.06.2019 14:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՀԿ-ն առաջարկում է վնաս կրելու դեպքում գյուղացուն ազատել հողի հարկից. Միքայել Մելքումյան

Խորհրդարանը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է ժեստ անել և վնաս կրելու դեպքում ազատել գյուղացուն հողի հարկից: Ելույթով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Վարչապետի առաջարկությամբ նախագահը ազատել է Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակում, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, ամեն ինչ լուծվել է և այլն, և այլն: Շատ բարի, ապահովագրությունն անենք, բայց մեկը մյուսին չի հակասում: Մենք ի՞նչ ենք ասում՝ եղել է կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, դնում ենք, ասում՝ ժեստ է անում պետությունը: Պետությունն ասում է՝ ես իմ ֆունկցիան լիարժեք չեմ կարողանում կատարել քո նկատմամբ, գոնե հողի հարկից քեզ ազատենք»,- նշեց նա:

Ըստ Մելքումյանի՝ դրանով գյուղացին կզգա, որ իր մեջքին պետություն կա կանգնած: «Պարզ, հասարակ տրամաբանություն է, որ գյուղացին զգա, որ պետությունն առաջին քայլով սա է անում, երկրորդ քայլով պետք է անպայման փոխհատուցի, չէ՞ որ աղետ է եղել, ո՞վ պետք է գյուղացուն օգնի, իհարկե, պետությունը»,- ասաց նա:

Մելքումյանը նշեց, որ սա ԲՀԿ-ի առաջին քայլն է, հաջորդով օրենքով կբերեն, որ պարտադրեն, որպեսզի փոխհատուցումներ լինեն: «Ասում եմ՝ ժեստը պետք է անենք, Թունյանն ասում է՝  թանկ է նստում: Էժան թող նստի, այսօր արբանյակ ունենք, ինչը նայում է: Եթե մենք 5000, 7000 դրամ պետք է տանք, ապա 100 կամ երկու հարյուր դրամը չպետք է ժլատություն անենք: Սա քաղաքական բնույթի որոշում է, դասական տնտեսական առումով մենք չպետք է վերլուծություններ անենք, սա ասում է,  որ պետությունը կանգնած է գյուղացու կողքին:  Ավելին ասեմ՝ պետք է վարկերը սառեցնել՝ սա առաջին քայլ, երկրորդը վարկերը սառեցնել, երրորդը փոխհատուցումներ անել և չորրորդը՝ ցույց տալ, որ իսկապես պետությունը ստեղծում է այն միջավայրը, որով Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող  է արդյունավետ լինել: Մարդկանց տները գրավի տակ են, թողնում արտագաղթում են, ի՞նչ ենք քննարկում: Պարզ չէ՞, որ սա քաղաքական որոշում է: Բերե՛ք այս քաղաքական որոշումը կայացրեք, և ժողովուրդը ձեզ և մեզ կհարգի: Կողմ քվեարկեք սրան»,- եզրափակեց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА