o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչում կայանալու է Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

03.06.2019 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչում կայանալու է Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

 ՀՀ  վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ  Վազգեն Ռշտունու հունիսի 3-ին կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպանական խումբը:

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: Բողոքի բովանդակությունը հետևյալն է. «Վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան)` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (ՀՀ քր.օր. 300.1 հոդ. 1-ին մասով և 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով) նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ 18.05.2019թ. որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը»:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։

Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА