o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուղիղ. ԱԺ-ն ընդունեց Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու և մի շարք այլ նախագծեր

03.06.2019 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուղիղ. ԱԺ-ն ընդունեց Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու և մի շարք այլ նախագծեր

Հունիսի 3-ի Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ նախքան օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունը։

«Պարոն Քոչարյանը որեւէ գործի ընթացքից անհանգստացած չէ». Պաշտպանը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց:

20 րոպե անց ԱԺ նիստը մեկնարկեց և պատգամավորները քվեարկեցին հերթական  նստաշրջանի նախորդ օրերին քվեարկված օրենքների նախագծերը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց Վարչական իրավախախտումների, Պետական տուրքի մասին օրենքների նախագծերը։

Առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց Պետություն-մասնավոր հատված գործընկերության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններ կատարելու մասին, Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև՝ մի շարք այլ նախագծեր։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА