o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հապալասը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը

03.06.2019 18:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հապալասը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը

Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականները հետաքրքիր հայտնագործություն են կատարել. օրական ընդամենը 150 գրամ հապալասի գործածումը կարող է 15 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Ինսուլինի ներարկումները կարող են փոխարինվել հաբերով

Հետազոտությանը մասնակցել է 50-ից մինչեւ 75 տարեկան 138 մարդ, որոնք տառապել են ավելորդ քաշով եւ մոտաբոլիկ համախտանիշով: Փորձարկվողներն ամեն օր պետք է ուտեին 150-ական կամ 75-ական գրամ հապալաս: Առանձին խմբում ընդգրկված կամավորները գործածել են պլացեբո, որոնք արտաքուստ հատապտուղներին նման էին:

Պարզվել է, որ օրական 150 գրամ հապալասի գործածումը դրական է անդրադառնում արյան շրջանառության եւ անոթների ամրության վրա: Ընդ որում՝ դրական արդյունքը գնահատվում է 12-15 տոկոսի սահմաններում: Ուշագրավ է, որ հապալասի ավելի փոքր չափաբաժնի գործածումը փորձի մասնակիցների առողջության վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА