o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​59,57 %-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում. սոցհարցում

02.06.2019 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​59,57 %-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում. սոցհարցում

Արդեն 15-րդ օրն է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխվել է: Հիշեցնենք, որ դատարանի այս որոշմանը հաջորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի ու ելքերի շրջափակումը: Ամենաբարձր մակարդակով դատարանի վրա գործադրված բացահայտ ճնշման մասին արձանագրել էին ոչ միայն մի շարք քաղաքական ուժեր, այլ նաեւ միջազգային կառույցները: Այսքանից հետո՝ արդյոք կարելի է փաստացի համարել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պարզապես, քաղաքական հետապնդում է իրականացվում, Iravunk.com-ը արդեն երկրորդ շաբաթն է, ինչ սոցհարցման միջոցով փորձում է պարզել հանրային կարծիքը՝ առաջարկելով 4 տարբեր պատասխան:

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնում են Ջերմուկ

Այսպիսով՝ այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է շուրջ 987 մարդ:  Նրանցից 59,57 %-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: 0,61 %-ը այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: Նույնքան տոկոսն էլ դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 39,21%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն ամենահամապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА