ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը ձերբակալել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի վարչության բաժնի պետին` կաշառակերության համար

02.06.2019 20:50 ՔՐԵԱԿԱՆ
Դատարանը ձերբակալել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի վարչության բաժնի պետին` կաշառակերության համար

Մոսկվայի Պրեսկենսկի դատարանը շաբաթ օրը կալանավորել է  Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի Մոսկվայի միջտարածաշրջանային  քննչական բաժնի ղեկավար Դմիտրի Կորովինին` մինչև հուլիսի 30-ը: Նա մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մաս):

Դատարանը արգելել է Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերին վիրավորանքներ գրել երգչուհու մասին համացանցում

Ինչպես հաղորդվել է, Կորովինի հետ միասին, որը ղեկավարում էր օդային և ջրային տրանսպորտի մասով Մոսկվայի քննչական բաժինը, ձերբակալվել են նաև նրա ենթակա աշխատակից Ալեքսանդր Աշուրկովը և Ղրիմի փաստաբան Ալեքսեյ Նևզորովը: Դատարանի որոշմամբ նրանք ևս կալանավորվել են երկու ամսով:

Մեղադրանքի համաձայն, տրանսպորտի Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական բաժնի պաշտոնյաները փաստաբանի հետ հանցավոր համաձայնության են եկել՝ քրեական գործի մեջ ներգրավված անձից կաշառք ստանալու վերաբերյալ՝ նախկինում խուզարկության ժամանակ առգրավված իրերը և փաստաթղթերը հանձնելու համար:

Նախնական քննության վարկածով` մայիսի 20-ին Նևզորովը կաշառք է ստացել 1 մլն ռուբլու չափով, որը նրանք, Կորովինի և Աշուրկովի հետ միասին, բաժանել են իրենց միջև:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА