ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրում ծեծել են հիվանդին բուժօգնություն ցուցաբերած բժշկին

02.06.2019 20:19 ՔՐԵԱԿԱՆ
Արմավիրում ծեծել են հիվանդին բուժօգնություն ցուցաբերած բժշկին

Արմավիրում ծեծել են հիվանդին բուժօգնություն ցուցաբերած բժշկին, իսկ երբ վերջինս փորձել է հեռանալ` շարունակել են հարվածել թիկունքից:

Նախնական քննության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել 2019թ. հունվարի 12-ին: Ուշ երեկոյան` Ժամը 21:30-ի սահմաններում,  Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակչի տանը վատացել էր հյուրընկալված զարմիկի ինքնազգացողությունը, ում տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Արմավիր ԲԿ-ի շտապ և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի հերթապահ բժիշկ Հունանյանի կողմից: Այդ ընթացքում հարեւանը դիտողություն է արել բժշկին, ինչի շուրջ վիճաբանությունը հետագայում շարունակվել է տան բակում:

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

Ըստ մեղադրանքի` հարեւանն իր կողմից կատարված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է բժշկի հետ, որի ժամանակ ձեռքով դիտավորությամբ հարվածել է նրա աջ ուսահոդի առաջային մակերեսին, իսկ երբ բժիշկը փորձել է հեռանալ`  ձեռքերով հինգ և ավելի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մեջքի թիկունքային մակերեսին` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` բժշկին հարվածներ հասցրած Ալաշկերտի բնակչին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրօրի 118-րդ հոդվածով ու գործն ուղարկվել դատարան, որը մակագրվել է դատավոր Արմեն Հովհաննիսյանին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА