o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նա աճող գլոբալ սպառնալիքի վառ օրինակ է». Լոնդոնի քաղաքապետը Թրամփին համեմատել է 20-րդ դարի ֆաշիստների հետ

02.06.2019 22:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Նա աճող գլոբալ սպառնալիքի վառ օրինակ է». Լոնդոնի քաղաքապետը Թրամփին համեմատել է 20-րդ դարի ֆաշիստների հետ

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աջակիցներին իր շուրջը համախմբելու համար օգտագործվող լեզուն համեմատել է 20-րդ դարի ֆաշիստների լեզվի հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարություն քաղաքապետն արել է Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք եռօրյա այցին ընդառաջ, որը կսկսվի երկուշաբթի օրը: Ակնկալվում է, որ Թրամփի այցը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ալիք կբարձրացնի:

Ես չափազանց մտահոգված եմ, որ Մեծ Բրիտանիան կարող է ներքաշվել այս ամենի մեջ. Բորիս Ջոնսոնը մտադիր է հորդորել Թրամփին` դադարեցնել առևտրային պատերազմները

«Նախագահ Դոնալդ Թրամփն աճող գլոբալ սպառնալիքի ամենավառ օրինակներից մեկն է: Աշխարհում իշխանության են գալիս ծայր աջակողմյանները, որոնք սպառնում են դժվարությամբ ձեռքբերված ազատությանն ու իրավունքներին, որոնք ավելի քան 70 տարի իշխել են մեր ազատական, ժողովրդավար հասարակությունում»,- ասել է Սադիկ Խանը:

Քաղաքապետը հայտնել է, որ Թրամփը և մի շարք այլ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ օգտագործում են միևնույն այլաբանությունները, ինչ 20-րդ դարի ֆաշիստները, սակայն իրենց հաղորդագրությունները տեղ հասցնելու համար նոր մեթոդներ են գործածում:

«Այդ մարդը փորձել է օգտագործել լոնդոնցիների՝ մեր քաղաքում տեղի ունոցած սարսափելի ահաբեկչական հարձակմանը հետևած վախերը, նա չափազանցված գրառումներ է կատարում Մեծ Բրիտանիայի ծայր ձախակողմյան ռասիստ խմբերի մասին և գլոբալ տաքացման սպառնալիքների վերաբերյալ հսկայական գիտական ապացույցները կեղծ լուրեր որակում: Այժմ նա փորձում է անամոթաբար միջամտել Պահպանողական կուսակցության առաջնորդի մրցապայքարին՝ կարծելով, որ կարող է մեր կառավարությունում դաշնակից շահել»,- ասել է Խանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ, իր կարծիքով, Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները «գերազանց» կարող է կատարել այդ երկրի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, եթե, իհարկե, Պահպանողական կուսակցությունը պաշտպանի հենց նրա թեկնածությունը: 

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա պաշտոնից՝ Brexit-ի անիրագործման պատճառով: Երկրի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 12 թեկնածու:    

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА