o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են. տարածքում խաղալիքներ են հայտնաբերվել. Shamshyan.com

02.06.2019 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են. տարածքում խաղալիքներ են հայտնաբերվել. Shamshyan.com

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Արտկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են, և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ:

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Նոր Նորքի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Պարզվել է, որ շենքի առաջին հարկի չօգտագործված տարածքի պատերից մեկը՝ ոչ հիմնական, առանձնացել է հիմնական շինությունից ու թեքվել:

ԱԻՆ ՓԾ ահազանգողները հայտնել էին, որ ներսում զենք-զինամթերք կա, սակայն փրկարարներն ու ոստիկանները, մտնելով ներս, պարզել են, որ այդ ամենը խաղալիքներ են: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА