o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչն է ձեր տղամարդուն վատ տղա դարձնում՝ համաձայն նրա Կենդանակերպի նշանի

02.06.2019 10:45 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ի՞նչն է ձեր տղամարդուն վատ տղա դարձնում՝ համաձայն նրա Կենդանակերպի նշանի

Խոյ

Նա շատ արագաշարժ է, ու պետք է ջանալ նրա հետևից հասնելու համար։ Դուք ցանկանում եք, որ ձեր հարաբերությունները զարգանան որոշակի տեմպով, իսկ ձեր տղամարդը կարող է բացարձակապես հաշվի չառնել ձեր ցանկությունները։

Յուրաքանչյուր կին ունի իր հմայքը՝ ըստ հորոսկոպի նշանի. իսկ ո՞րն է քոնը

Ցուլ

Նրա հետ ոչ մի միջին որակի բան չի ստացվում։ Բանն այն է, որ տղամարդ Ցուլն ամեն ինչ միայն սև ու սպիտակ գույների մեջ է տեսնում։ Նա մի ծայրահեղությունից մյուսն է ընկնում, իսկ նրա համառությունը նրան թույլ չի տալիս ընդունել այլ տեսակետ ու կարծիք։ Նա սահմանափակ աշխարհայացք ունի, և դրա պատճառով էլ Ցուլ տղամարդու հետ հեշտ չի լինում։

Երկվորյակներ

Տղամարդ Երկվորյակը շաբաթական 7 ուրբաթ օր ունի, երբ հարցը վերաբերում է հարաբերություններին։ Այսօր նա կատարյալ տղամարդու օրինակ է, ում մասին կարելի է միայն երազել, իսկ հաջորդ օրը նա իրեն այնպես է պահում, ասես դուք հարաբերությունների մեջ չեք։ Բավականին տարօրինակ իրավիճակ է ստացվում ձեր երկուսի համար էլ։

Խեցգետին

Տղամարդ Խեցգետինը շատ զգայուն է, և նրա մոտ հաճախ է փոխվում տրամադրությունը։ Նա փորձում է խիստ տղամարդու տպավորություն թողնել, բայց իրականում նրան շատ հեշտ է նեղացնել։ Միայն մեկ նկատողություն նրա հասցեին, ու նա կարող է կորցնել իրեն։ Սրանում ամենավատն այն է, որ նա ողջ ուժով կսկսի դա ժխտել, և բացառված է, որ նա երբևէ ընդունի իր էմոցիոնալ զգայունությունը։

Առյուծ

Ձեզ հավանաբար արդեն հայտնի է, որ տղամարդ Առյուծի հետ հարաբերություններում ամենասարսափելին նրա՝ անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունն է։ Նա չի ցանկանում ընդունել պարտությունն ու պատասխան տալ սեփական սխալների համար։ Դրանում մեղավոր են նրա եսասիրությունն ու եսակենտրոնությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը միշտ ուզում է հարաբերություններում արտոնյալ կարգավիճակ ունենալ։

Կույս

Ձեզ կարող է խիստ նյարդայնացնել նրա պերֆեկցիոնիզմը։ Կույս տղամարդը շատ ջանքեր է պահանջում ինչպես ինքն իրենից, այնպես էլ իրեն շրջապատող մարդկանցից։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ նրա սպասումներն ու չափորոշիչները չափազանց բարձր են լինում։ Նրա պահանջները ձեր հարաբերություններից հաճախ կարող են չհիմնավորված ու ոչ խելամիտ լինել։

Կշեռք

Տղամարդ կշեռքը ժամանակ առ ժամանակ իրեն պասիվ-ագրեսիվ է պահում, և դա խիստ նյարդայնացնում է։ Նա չի սիրում կոնֆլիկտներ, և դրա համար էլ չի ցանկանա բացահայտորեն ինչ-որ պրետենզիաներ ներկայացնել։ Այնուամենայնիվ, լռել նա ևս չի պատրաստվում և շատ նրբորեն կակնարկի իր դժգոհության մասին։

Կարիճ

Եթե անկեղծ լինենք, ապա Կարիճ տղամարդը տարված է սեքսով։ Նա անընդհատ մտածում է միայն ձեզ հետ սեքսով զբաղվելու մասին, անգամ դրա համար ամենաանհարմար ժամանակ։ Երբեք չես հասկանա, թե ինչ կա նրա մտքին։ Դուք սկսում եք կասկածել այն բանում, թե արդյո՞ք նա ձեր մեջ, բացի իր սեքսուալ պահանջմունքների բավարարման օբյեկտից, այլ բան է տեսնում։

Աղեղնավոր

Տղամարդ Աղեղնավորի բնավորության վատագույն գիծը փոխզիջումների գնալու՝ նրա անպատրաստ լինելն է։ Ինքնին նա անհավանականորեն կրքոտ ու էմոցիոնալ մարդ է, և երբեմն դա նրան խանգարում է առողջ դատել ու լսել ձեզ։ Նրա հետ շատ բարդ է լինում հաշտվել վեճից հետո։

Այծեղջյուր

Տղամարդ Այծեղջյուրը չափազանց շատ ժամանակ է հատկացնում աշխատանքին ու չափազանց քիչ՝ ձեր հարաբերություններին։ Հաշվի առնելով նրա Կենդանակերպի նշանը՝ նրա կարիերան իր համար միշտ առաջին տեղում կլինի։ Այնուամենայնիվ, դա բոլորովին չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում, և որ նա թքած ունի ձեր հարաբերությունների վրա։ Պարզապես նրա մոտ հաճախ չի ստացվում ճիշտ առաջնահերթություններ դնել։

Ջրհոս

Տղամարդ Ջրհոսի ոչ զգացմունքային լինելը նրա աբնավորության ամենաբացասական գիծն է։ Ինքնին նա շատ խելացի մարդ է, իսկ ահա նրա էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը բավականին ցածր է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը չի հասկանում ձեր կողմից ուղարկված էմոցիոնալ ազդանշանները, քանի որ ընդհանուր առմամբ չի կարողանում դրանք ճանաչել։ Եթե նա չի կարողանում ճանաչել իր սեփական զգացմունքները, էլ ի՞նչ ասես ուրիշի զգացմունքների մասին։

Ձկներ

Ձուկ տղամարդը սիրում է երազել, բայց չի սիրում գործել։ Նա բարձրագոչ բաներ է ասում, իսկ հետո չի կատարում խոստացածը։ Նա ձեր հարաբերությունների զանազան սցենարներ է հորինում, բայց շատ հազվադեպ է դրանք կյանքի կոչում։ Նրա՝ չգործելու ցանկությունը կարող է երբեմն խիստ նյարդայնացնել։

Ահա թե ովքեր են Կենդանակերպի էտալոնային կանայք

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА