o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հալեպի իշխանությունները մինչև ամառվա վերջը կվերականգնեն տեղի խոշորագույն շուկան

02.06.2019 18:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հալեպի իշխանությունները մինչև ամառվա վերջը կվերականգնեն տեղի խոշորագույն շուկան

Սիրիայի Հալեպ քաղաքի իշխանությունները մտադիր են երեք ամսվա ընթացքում վերականգնել տեղի խոշորագույն պարենային շուկան, որն ավերվել է զինյալների կողմից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինժեներ Մուստաֆա ալ Ալին:

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածքը մաքրվի «ահաբեկիչներից»

Մարտական գործողությունների ընթացքում շուկան գրավվել էր ահաբեկիչների կողմից: Նրանք դրա տարածքում կազմակերպել էին ամրացված շրջան եւ բանտ՝ գերիների համար: Հեռանալուց առաջ զինյալները փորձել են քանդել շուկայի շենքերը, դրանք խիստ վնասվել են: Նոր շուկան կառուցվում է քանդված տների տարածքում, որոնք ենթակա չեն վերականգնման:

«Բոլոր այս տները հեռացվելու են, կլինեն նոր շրջաններ, շքեղ շրջաններ, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Այստեղ աշխատում է շուրջ 15 միավոր տեխնիկա՝ էքսկավատորներ, մեքենաներ:

Մոտավորապես 120 մարդ է աշխատում այստեղ»,-ասել է ինժեները: Ներկայում առեւտրականները մեծ շուկայի բացակայության պատճառով իշխանությունների թույլտվությամբ զբաղեցրել են տեղի փողոցներից մեկը:

«Ամբողջ բանջարեղենն աճեցված է Հալեպի մերձակայքում, ուստի գները բարձր չեն»,-ասել է վաճառողներից մեկը: Այստեղ կարելի է գնել բոլոր մթերքները՝ լոբի, սմբուկ, լոլիկ, կարտոֆիլ, մրգեր:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА