o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես քեզ այնքա՜ն եմ սիրում». Ֆաբրեգասի հուզիչ գրառումը՝ Ռեյեսի մասին

01.06.2019 21:10 ՍՊՈՐՏ
«Ես քեզ այնքա՜ն եմ սիրում». Ֆաբրեգասի հուզիչ գրառումը՝ Ռեյեսի մասին

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հուզիչ գրառում է արել իր թվիթերյան էջում՝ «Արսենալում» և Իսպանիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Խոսե Անտոնիո Ռեյեսի մասին, որն այսօր ավտովթարի զոհ է դարձել:

Նոր երգ Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

«Ֆուտբոլային աշխարհում իմ առաջին մեծ ընկերը, հավաքականում իմ խաղընկերը, որը միշտ ցանկանում էր քնել օդափոխիչի -10 ջերմաստիճանի պայմաններում: Համեստ տղա, որի դեմքին միշտ ժպիտ կար, մեծ ֆուտբոլիստ ու ֆենոմենալ անձնավորություն:

Ես չէի կարող ավելի վատ կերպով այսօր արթնանալ: Ես երբեք չեմ մեռանա, երբ դու ու քո ընտանիքն ինձ ձեր տուն տարաք Անգլիայում իմ առաջին Սուրբ ծննդյան տոների ժամանակ, երբ ես մենակ էի ու ընդամենը 16 տարեկան: Ես երբեք չեմ մոռանա մեր ֆուտբոլի ու թենիսի խաղերը մարզասրահում մարզվելուց առաջ և հետո:

Մեր կապը դաշտում էլ շատ առանձնահատուկ էր, քեզ հեշտ էր գտնելը, որից հետո դու վճռում էիր խաղի ելքը: Ես միշտ ասել եմ՝ դու ֆուտբոլում ամենամեծ տաղանդներից էիր, ու ես գիտեմ, որ չեմ սխալվում: 2 օր առաջ հարցազրույցիս ժամանակ քո մասին էի խոսում, գուցե դա նշան էր՝ քեզ հիշելու, իմ մեծ ընկեր:

Ես երբեք չեմ մոռանա, մենք երբեք քեզ չենք մոռանա: Միշտ մեր սրտում: Հանգչիր խաղաղությամբ, Խոսե Անտոնիո Ռեյեսը: Ես քեզ այնքա՜ն եմ սիրում», – գրել է Ֆաբրեգասը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА