o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ քրեական դատարան

01.06.2019 18:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ քրեական դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 3-ին կդիմի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանան, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:

Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ երեք բողոք է ներկայացվել, դրանցից մեկը տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքն է, երկուսը դատախազությանը:

Երկու տարբեր դատական ակտ է բողոքարկված և դատավորները, որոնց մակագրվում են գործերը՝ ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով: Մեզ համար տարօրինակ է այն փաստը, որ դատախազության երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА