o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում». Էդուարդ Շարմազանով

01.06.2019 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները: Հունիսի 7-11-ը Նախիջեւանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են եւ ակնհայտ է,որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ: Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջևանի հատվածում: Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին: Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները,որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները: Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:

«ԱԳ նախարարի ելույթում խնդրահարույց կետեր կան»

Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական և ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից և թույլ չպետք է տալ Ադրբեջանի,Թուրքիայի և գրանտակեր,հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հ.Գ.- Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել…

Հ.Հ.Գ.- Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Ժամանակն է մի կողմ դնել խմբային-կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА