ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խուճուճ, թմբլ, մունաթ ու ժպտերես. ինչպիսին էին հայտնի դեմքերը մանուկ հասակում (Բացառիկ ֆոտոշարք)

01.06.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Խուճուճ, թմբլ, մունաթ ու ժպտերես. ինչպիսին էին հայտնի դեմքերը մանուկ հասակում (Բացառիկ ֆոտոշարք)

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնեւում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

1949թ. կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Իսկ առաջին անգամ հունիսի մեկը նշվել է, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, 1950 թվականին։

«Սա արդեն անցնում է բոլոր տեսակի սահմանները»

Շնորհավորելով փոքրիկներին՝ իրենց տոնի առթիվ, մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հին ու նոր բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր ոլորտներում հայտնի դեմքերի լուսանկարները մանուկ հասակում: Դուք ուղղակի կապշեք, թե ինչպիսին էին նրանք տարիներ առաջ:

Ստորեւ լուսանկարում ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ է: Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն է:

Հաջորդ լուսանկարում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ է:

​​​​​​​«Կարապետյանի կառավարությունը ավելի էր ստվերից դուրս աշխատում, քան Փաշինյանինը»

Ահա թե ինչպիսին էր ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ մանուկ հասակում:

 Մյուս լուսանկարում ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է մանուկ հասակում:

ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ մանուկ հասակում այսպիսին էր...

Մեզ հաջողվեց գտնել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ մանուկության լուսանկարը:

Նիկոլն ընտանիքի անդամների հարցերին չի պատասխանում

Մանուկ հասակում այսպիսին էր Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

Այո, դուք չեք սխալվում, գրեթե նույն հայացքն ունի ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ մանուկ հասակում:

Հաջորդ լուսանկարում ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ է:

Ստորեւ լուսանկարում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է:

Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց. տեսանյութ

Հայտնի քաղաքական նախկին խուճուճների թվում է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Նույնքան լուրջ հայացք ունի մանուկ հասակում ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԳԵՎՈՐԳ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, ինչպիսն նաեւ այսօր է:

Կոռումպացված պաշտոնյայի տորմուզի կալոդկեքը մաշած են. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ նկարում ԵԿՄ անդամ, սփյուռքահայ ազատամարտիկ, Խաչակիրներ ջոկատի փոխհրամանատար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆՆ է:

Վերջին լուսանկարում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ է:

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА