ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացվեց Արամ Մանուկյանի հուշակոթողը՝ Սարդարապատի հուշահամալիրում

31.05.2019 14:12 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բացվեց Արամ Մանուկյանի հուշակոթողը՝ Սարդարապատի հուշահամալիրում

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթող: Այն վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված կոթող է, որը կառուցվել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի հովանավորությամբ: Հեղինակներն են՝ ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:

Թանգարանային գիշերը Սարդարապատի թանգարանը ներկայացավ թաղիքագործության նվիրված մի շարք միջոցառումներով (տեսանյութ)

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կենտրոնական ցուցասրահում այս օրերին ներկայացվում է «1918թ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրով հիմնական ցուցադրությունը։

Ի դեպ, հիշեցնենք , որ օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, հանրապետության բարձրագույն ղեկավարության և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը, ծաղկեպսակ դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը:

Հայրենի գյուղում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հուշարձանը  

Այնուհետև վարչապետը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը և մայիսյան հերոսամարտերի պատմությունը» խորագրով ցուցահանդեսը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА