o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լեգարա Տրանս»-ի գործունեության հիմքում արագ, անվնաս և անվտանգ բեռնափոխադրումն է

01.06.2019 13:03 ԹԵՄԱ
«Լեգարա Տրանս»-ի գործունեության հիմքում արագ, անվնաս և անվտանգ բեռնափոխադրումն է

2000-ականերին տեղական շուկայում նոր-նոր սկսել էին գործունեություն ծավալել տաքսի ծառայությունները, չկային բեռնափոխադրող ընկերություններ: Իսկ տարբեր տեսակի և քաշի բեռներ փոխադրելու պահանջարկը գնալով մեծանում էր: Այդ տարիներին Հայաստանում առաջինը «Լեգարա Տրանս» ընկերությունն էր, որ սկսեց զբաղվել բեռնափոխադրմամբ:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

«Լեգարա Տրանս» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերության հիմնադիր Արմեն Ասլանյանը, երկար ժամանակ ապրելով եվրոպայում և նկատելով բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեծ պահանջարկը, որոշեց վերադառնալ Հայաստան և հայրենի երկրում ներդնել նմանատիպ ծառայություն: 2003-ին նպատակն իրականություն դարձրեց՝ գործունեության հիմքում դնելով արագ, անվնաս և անվտանգ փոխադրման գաղափարը:

Ներկայում «Լեգարա Տրանս»-ն առաջատար դիրք է զբաղեցնում տեղական շուկայում: Ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դեպի Ռուսաստան, Արցախ Վրաստան, ինչպես նաև Ռուսաստանից, Արցախից ու Վրաստանից դեպի Հայաստան: «Լեգարա Տրանս»-ն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներ, այլև տրամադրում է ավտոբուսներ և միկրոավտոբուսներ տուրիստական ճամփորդությունների համար: Բացի այդ, հնարավորություն է ընձեռում վարձակալել մեքենաներ: Ընկերության ավտոպարկն ունի 15 ավտոբուս և միկրոավտոբուս, 40 բեռնատար մեքենա: Բեռնատարներն ունեն 500 կգ-ից մինչև 20 տոննա բեռնատարողություն, իսկ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կարող են 7-50 ուղևոր փոխադրել: Բոլոր մեքենաները տեխնիկապես գերազանց վիճակում են, ունեն օդափոխության համակարգ, բեռնելու և դատարկելու համար նախատեսված հարմարավետ բեռնախցիկներ: Իսկ հմուտ և շրջահայաց վարորդների հետ ճանապարհ գնալիս՝ Դուք երբևէ ճանապարհի հետ կապված անհանգստություն չեք ունենա. «Լեգարա Տրանս»-ում աշխատում են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ, ուշադիր և վստահելի վարորդներ:

«Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը». Վահան Բաբայան

Եթե որոշել եք օգտվել «Լեգարա Տրանս» ընկերության ծառայություններից, ուրեմն կարող եք հանգիստ լինել Ձեր բեռի համար: Ընկերության բոլոր մեքենաներն ապահովագրված են: Ապահովագրված են նաև վարորդը, նրա կողքի երկու նստելատեղերը և բեռները: Վթարի հետևանքով բեռների վնասման դեպքում «Լեգարա Տրանս»-ը կրում է պատասխանատվություն՝ հատուցելով վնասի չափը:

Նարեկ Մալյանը կոչով դիմել է ԱԱԾ սպայական կազմին (Տեսանյութ)

«Լեգարա Տրանս» բեռնափոխադրող և տրանսպորտային ընկերության գլխավոր առանձնահատկություններից մեկը որակյալ սպասարկումն էՊատվերը կատարելու ողջ ընթացքում ընկերության աշխատակից-հեռախոսավարն օգնում է իր պատվիրատուին կատարել մեքենայի ճիշտ ընտրություն և ցուցաբերում է անհատական ու սիրալիր մոտեցում:

Ոստիկանությունում կոլեգիայի նիստ է հրավիրվել

Այսօր «Լեգարա Տրանս»-ն սպասարկում է Հայաստանի շուրջ 300 ընկերությունների: Ընկերության ծառայությունններից օգտվում են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ խոշոր կազմակերպություններ, արվեստագետներ, հիմնադրամներ, պետական աշխատողներ, անհատներ և այլոք: «Լեգարա Տրանս»-ի հիմնական նվաճումը բարեգործական ծրագրերն են: Ընկերությունը հաճախ է բարեգործական նպատակով մեքենաներ տրամադրում ծերերին, հիվանդներին, երեխաներին: Հաճախորդները մշտապես գոհունակություն են հայտնում կազմակերպության բարեխիղճ աշխատանքի համար:

16 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը պահպանել է իր կայունությունը՝ առաջարկելով հուսալի, ապահով և մատչելի ծառայություններ:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА