o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների ավագանիները ընդդեմ նախարարության. «Ժողովուրդ»

01.06.2019 11:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների ավագանիները ընդդեմ նախարարության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում միջգերատեսչական պայքար է հասունացել. Ջերմուկ եւ Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դեմ: Պատճառը նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել, քանի որ կարծում են՝ ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չուներ: «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում քաղաքականություն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Բայց համայնքների ավագանու անդամները շարունակում են պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, եւ հրաժարվում են անվավեր ճանաչել ընդունած որոշումը: Իսկ այս ամենի արդյունքում նախարարությանը մնում է դիմել դատարան` ընդդեմ ավագանու»:

ԴԱՀԿ-ն լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА