o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»

01.06.2019 10:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հանդիպել է իր աջակիցների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում է եղել նաեւ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ աշխատել է ՊԵԿ փոխնախագահ, հետո ՀՀ ՊՆ խորհրդական: Այդ միջոցառմանը Վահրամ Բարսեղյանի մասնակցությանն ուշադրություն չէինք դարձնի (ի վերջո, բնական է, որ նա պետք է աջակցի նախկին ղեկավարին), եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. նա նաեւ թավշյա հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել ՀՀ ՊՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Բարսեղյանն այսօր է՞լ է շարունակում պաշտոնավարել: Ա. Հովհաննիսյանը նշեց, թե Վ. Բարսեղյանը նախկինում եղել է այդ հաստիքում նշանակված, սակայն հիմա այլեւս չի աշխատում: Հարցին` մինչեւ երբ է Բարսեղյանը պաշտոնավարել, Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բարսեղյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА