o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ կհայտնի. «Հրապարակ»

01.06.2019 10:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ կհայտնի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։ Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահի ընտրությունը վերապահվում է ոչ թե վարչության անդամներին, այլ՝ համագումարին։ Արդյոք այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ական պատվիրակների համար վարչության նախագահի ամենաընդունելի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ երեկ հարցրինք կանոնադրության նոր փաթեթի մշակման համակարգող, պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ «Ոչ, իրականում վարչապետը՝ ինքը, այս տարիների ընթացքում քանի անգամ ինքնաբացարկ է ներկայացրել, հանել է թեկնածությունը, երբ առաջադրել են»։ Այս անգա՞մ էլ կհանի։ «Այո, ինքը բազմիցս է խոսել իր մոտեցման մասին»։ Որոշ տեղեկություններով՝ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուները Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Վահագն Հովակիմյանը նշեց, որ վարչության նախագահի ընտրության կարգի տեխնիկական փոփոխությունը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» օրենքով․ ««Կուսակցությունների մասին» օրենքն է նոր կարգավորումը տալիս, որ պարտադիր պետք է համագումարն ընտրի վարչության նախագահին»։ 

Հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան. «Հրապարակ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА