o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս է վնասվել մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը. ոստիկանությունը պարզաբանում է

31.05.2019 17:39 ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչպե՞ս է վնասվել մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը. ոստիկանությունը պարզաբանում է

Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը:

Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից:

Պարզաբանում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թևը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան և հնարավոր է, որ թևը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետևանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաև տարածքի տեսախցիկը:

Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА