ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուխիկյանը շուտով կնշանակվի ԿԳՆ մշակույթի գծով փոխնախարար

31.05.2019 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուխիկյանը շուտով կնշանակվի ԿԳՆ մշակույթի գծով փոխնախարար

Այսօր Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը  դիմում է ներկայացրել ԱԺ նախագահություն, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից: Թուխիկյանի այս քայլը թերեւս ամենեւին էլ պատահական չէ, քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հենց Նարինե Թուխիկյանի անունն էր շրջանառվում, որ նոր ձեւավորվող ՀՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունում կնշանակվի նախարարի տեղակալ` մշակույթի գծով:

«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեպետ տիկին Թուխիկյանը իր հարցազրույցներում ասել էր, որ նման առաջարկ եղել է ու ինքը դեռեւս մտածում է, այդ հարցի շուրջ, այսօր արդեն ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած զրույցում հաստատել է այն շեշտելով. «Ծիծաղելի կլինի, եթե հիմա հերքեմ այդ լուրերը: Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու: Ոչ մի բան չեմ բացառում, ոչ բացառում եմ գնալը, ոչ բացառում եմ մնալը: Կխնդրեմ մի քանի օր համբերել: Ես դեռ 6 օր ժամանակ ունեմ, մի քանի օրից պարզ կլինի, ես կհավաքեմ իմ մտքերն ու վերջնական պատասխան կտամ»:

Այնուամենայնիվ, մանդատի վայր դնելն արդեն հուշում է, որ Թուխիկյանը օրերս ԿԳՆ-ում կնշանակվի, որպես մշակույթի գծով փոխնախարար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА