o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենստանի նախագահը Մեդվեդևին զբոսանքի է տարել իր «Վոլգա»-ով և շան ձագ նվիրել

31.05.2019 13:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքմենստանի նախագահը Մեդվեդևին զբոսանքի է տարել իր «Վոլգա»-ով և շան ձագ նվիրել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ԳԱԶ-21 «Վոլգա» մեքենայով անձամբ է գնացել Աշխաբադ ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետևից՝ հյուրանոց, ինչից հետո բարձրաստիճան պաշտոնյաները մեքենայով զբոսնել են մայրաքաղաքով:

Պուտինը մեջբերում է կատարել Ղուրանից եւ Էր Ռիադին առաջարկել է С-400-ներ գնել

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, զբոսանքը կարճատև է եղել: Այնուհետև Բերդիմուհամեդովն ու Մեդվեդևը գնացել են նախագահական նստավայր, որտեղ աշխատանքային նախաճաշ են ունեցել:

tass.ru-ն հավելում է, որ Թուրքմենստանի նախագահը բարձրաստիճան հյուրին ալաբայ ցեղատեսակի շան ձագ է նվիրել: Հատկանշական է, որ կենդանին մոտեցել է Մեդվեդևին ու պառկել վարչապետի ոտքերի մոտ: «Արդեն նոր տեր է գտել ու նրան ճանաչում է»,-անմիջապես նկատել է Բերդիմուհամեդովը:

Հավելենք, որ Մեդվեդևը Թուրքմենստան է ժամանել մայիսի 30-ին՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА