o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայը միայն ունի մշակույթ, այն քանդողը պետք է հեռանա». Գագիկ Թամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.05.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայը միայն ունի մշակույթ, այն քանդողը պետք է հեռանա». Գագիկ Թամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  

Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը Հայաստան է եկել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով: Սակայն նրա նամակ-դիմումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը` Աննա Հակոբյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, անարձագանք են մնացել: «Իրավունքի» հետ զրույցում ԳԱԳԻԿ ԹԱՄԱՆՅԱՆՆ ասաց, որ ինքը վստահ չէ, թե սայլը տեղից կշարժվի:

Մոսկովյան դեբյուտից հետո 11-ամյա ջութակահարը մենահամերգով հանդես կգա Երեւանում (տեսանյութ)

- Թամանյանի նման մեծությունը պետք է ունենա իր անձնական թանգարանը: Նրա հետ կապված բազմաթիվ արժեքավոր նմուշներ կան, որոնք այսօր որեւէ տեղ չեն ցուցադրվում: Հայաստանում չի գտնվի որեւէ մեկը, ով կասի, թե Թամանյանն արժանի չէ առանձին թանգարանի: Թամանյանը չի՛ կարող ունենալ ինչ-որ մի մաս ինչ-որ մի թանգարանում: 1936 թվականից` 68 տարի, պահել ենք նրա արխիվները մեր ընտանիքում: Միայն 2002 թվականին ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի եւ Յուրի Խոջամիրյանի ջանքերով Քաղաքաշինության նախարարության բանկետային դահլիճը առաջարկվեց` որպես Թամանյանի թանգարան: Շատ անհարմար ու մեծ դահլիճ էր, բայց հորեղբորս տղան` կրտսեր Ալեքսանդր Թամանյանը, որն արցախյան պատերազմի հերոս է, ասաց` լավ, տվեք այդ դահլիճը, ես այնտեղ կստեղծեմ Թամանյանի թանգարան, եւ ստեղծեց: Արդեն 2004 թվականից ուզեցին ոչ թե միավորել թանգարանը, այլ` փակել: 2008 թվականին կրկին ասում էին` փակենք, 2016-ին փակեցին:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

 

«ԿՆԵՐԵՍ, ՍԽԱԼՎԵԼ ԵՄ, ՈՐ ՓԱԿԵԼ ԵՄ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ»

- Այդ ընթացքում նաեւ բաց նամակով հանդես եկաք:

- Այո, գրեցի բաց նամակներ, հոդվածներ, բայց չօգնեց: 2016-ին, երբ արդեն թանգարանը փակվեց, եկա Հայաստան, հանդիպեցի քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանին` պարզելու, թե ինչպես շտկենք այս դրությունը: Նա մեծահոգի գտնվեց եւ ասաց` կներես, ես սխալվել եմ, որ փակել եմ Թամանյանի թանգարանը ու խոստացավ վերաբացել այն` ասելով` դա իմ պարտքն է: Բայց մինչեւ այժմ ոչինչ արված չէ: Որոշեցի գալ Հայաստան եւ ներկա իշխանություններին դիմել այդ հարցով: Եկա, նամակով դիմեցի պարոն Փաշինյանին, իր տիկնոջը, Հայկ Մարությանին: Հանդիպեցի Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, նա հարգալից եւ սրտացավ ընդունեց հարցի լուծման գաղափարը, եւ միակ մարդն էր, որ անմիջապես սկսեց ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք այդ փակուղուց դուրս գալ: Դրանից 2 շաբաթ առաջ պրոֆեսոր Կարեն Բալյանն իր հոդվածում առաջարկել էր Ճարտարապետների միության շենքը` որպես թանգարան: Վերմիշյանի հետ գնացինք Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի մոտ, ընդունեց, ասաց, որ հիմար գաղափար է` շեշտելով, որ այս գաղափարով դուք ոչ մի տեղ չեք շարժվի, Երեւանը ավելի լավ տներ ունի: Առաջարկեց շատ անմխիթար վիճակում, Պուշկին փողոցի վրա գտնվող Քաջազնունու շենքը, որը պատկանում է բիզնեսմեն Մայրապետյանին: Բայց դա անհնար է օգտագործել: Մինասյանի 2-րդ տարբերակը` Ամիրյան փողոցի վրա գտնվող հին Գիմնազիայի շենքն էր, որն արդեն վերածված է թանգարանի, լրիվ դատարկ շենք է, բայց պատկանում է Վաչե Մանուկյանին, ով գտնվում է Մեծ Բրիտանիայում: Այս 2-րդ տարբերակն ավելի հարմար է Թամանյանի թանգարանի համար:

ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐԵՆ ԴՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՏԵՐ ՈՒ ՏԻՐԱԿԱԼԻ ՏԵՂ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ՄԻ ՇԵՆՔ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ»

- Ասացիք, որ դիմել եք այսօրվա իշխանություններին, ի՞նչ արձագանք ունեցաք:

- Ոչ մի արձագանք, վարչապետին ուղղված իմ դիմումը ուղարկել են նույն պարոն Վերմիշյանին, որպեսզի իր կարծիքը հայտնի, ուզո՞ւմ են նման թանգարան լինի, թե` ոչ: 2017 թվականին գնացի Տարոն Մարգարյանի մոտ, շատ լավ ընդունեց, ասաց` ամեն ինչ կանեմ, շենքն էլ կտրամադրեմ, տեղն էլ` կընտրենք, շատ եմ սիրում Թամանյանին եւ այլն, միայն բերեք կառավարության որոշումը դրեք սեղանիս: Ես ո՞նց կառավարության որոշում դնեի իր սեղանին, ինքը պիտի կառավարության որոշում ունենար: Փաշինյանին գրածս նամակում հենց այդ շեշտեցի` խնդրում եմ կառավարության որոշում կայացրեք, որ Ալ. Թամանյանի թանգարանը վերաբացվի քաղաք Երեւանում, ընդամենը դա է իմ ուզածը: Այսինքն` հարցի միակ լուծումը եղավ այն, որ իմ նամակը տեղափոխվեց Քաղաքաշինության կոմիտե, որպեսզի կարծիք գրեն: Իսկ քաղաքապետարանից ինձ կանչեցին, մանրամասն զննեցին, թե խնդիրը ինչպես կարելի է լուծել եւ ասացին, որ կզեկուցեն Հայկ Մարությանին, եթե ինքն ուզենա ինձ տեսնել, կասեն, եթե չի ուզենա` չի տեսնի, ու այդպես վերջացավ այդ հարցը: 68 տարի սպասել ենք, էլի կսպասեմ, միայն թե իմանամ, որ ի վերջո հարցին լուծում կտրվի: Հայաստանում ամեն մի շենք պատկանում է ինչ-որ մեկին, որը չի օգտագործում, ու հենց այնպես քայքայվում են, պետք է լուծում տալ այդ հարցերին: Հայ բոլոր մեծերը, անկախ նրանից, ապրել են այստեղ, թե` ոչ, ունեն իրենց թանգարանը, բացի Թամանյանից: Ուղղակի Թամանյանի թանգարանը չէր կարելի փակել, դա մեծ անպատվություն է: Եթե Թամանյանը ունենար իր տունը, որի կառուցման որոշումը 1934 թվականին կառավարությունն ընդունել էր, նման խնդրի առաջ չէինք կանգնի: Այդ ժամանակ Թամանյանը հրաժարվել էր տնից, ասելով` փող չունեք Օպերայի շենքը կառուցելու, ինձ համար ո՞ւր եք տուն կառուցում: Այդ գումարը տվեք Օպերան կառուցեք... Ու այդպես էլ մահացավ` երկու փոքրիկ սենյակում ապրելով:

«Կուբայից Հայաստան ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են». Նարեկ Մալյան

- Այդ սենյակներն այսօր կա՞ն:

- Չկան, քանդվել են, բայց եթե ունենար մենատուն, ինչպես ունեցան բոլորը հայ մեծերըայնտեղ կլիներ տուն-թանգարան, եւ ոչ մեկը չէր էլ համարձակվի գալ ու փակել:

«ԹԱՄԱՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ, ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՉԷՐ»

- Պարոն Թամանյան, իսկ այսօր այդ մասունքները, թանգարանային նմուշները, որտե՞ղ են գտնվում:

- Մեր տան արխիվում, որտեղ 68 տարի պահել ենք, էլի կպահենք, բայց ամոթ է, ոչ մի ազգ նման բան չի անի, որ 15 տարի թանգարանը գործի, գան, փակեն ու էլ չբացեն: 1000-ից ավելի նմուշներ ունենք ցուցադրելու հայ ժողովրդին եւ զբոսաշրջիկներին: Եթե մեր ազգը ուզում է լավ ապագա ունենալ, չպետք է մոռանա իր անցյալը եւ պատմությունը: Թանգարանի այցելուները զննում էին այդ մասունքները, Թամանյանի գործերը, 14 տարեկանում նրա գծած եւ նկարած նկարները, պլանները... Թամանյանը քաղաքական գործիչ էր, հենց այնպես ճարտարապետ չէր, նա երբ եկավ Հայաստան, արդեն Ռուսատանում մեծ համբավ ունեցող ճարտարապետ էր եւ 13 տարվա ընթացքում, ապրելով Երեւանում, 2 սենյակում, կառուցեց մեր Երեւանը եւ ոչ միայն: Թամանյանը մի մարդ էր, որը եվրոպական մշակույթ բերեց եւ միացրեց հայկական մշակույթին. դա է գործը: Չի կարելի անտեսել եւ անպատվել այդպիսի մարդու հիշատակը` փակելով իր թանգարանը...

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

 

«ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ԵՆ ՈՒ ԲԵՏՈՆԱՊԱՏՎԱԾ»

- Վստահ եմ, այդ հատակագծերն ուսումնասիրել եք, Ձեր ձեռքի տակ են, Երեւանը շա՞տ է շեղվել Թամանյանի հատակագծից:

- Դժբախտաբար շատ է փոխվել, հատկապես կանաչ տարածությունները լրիվ վերացված են ու բետոնապատված: Հայաստանի մայրաքաղաքը փոշու մեջ կորած է: Հայրս դեռ 70-80-ական թվականներին իր հոդվածներում գրում էր, որ Դալմայի այգիները երեւանյան թոքերն են, մի՛ քանդեք, մի՛ տվեք շինարարություն անեն... Ամբողջը քանդել են, չէր կարելի դա անել: Հյուսիսային պողոտան պետք է լիներ ոչ ավելին, քան` երկհարկանի շենքերով պատված, այդ ահռելի կառույցները, որ կառուցել են այնտեղ, մեծ սխալ է: Ամբողջը պետք է լինեին թանգարաններ, կինոթատրոններ, հասարակական վայրեր, որտեղ մարդիկ գնային, վայելեին իրենց մշակույթը:

Պարոն Փաշինյան, բայց իմ երեխան աղջիկ է. ինչպես վարչապետն «անհարմար» դրության մեջ հայտնվեց

 

«ՀԱՅԸ ԱՅՆ ԱԶԳՆ Է, ՈՐ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՆԵՑ ՕՊԵՐԱՅԻՑ»

- Ստացվում է` այսօր մեզ մշակույթ պետք չէ, մի քանի օրից էլ արդեն Մշակույթի նախարարություն չենք ունենա...

- Մշակույթից ավելի լավ բան հայ ազգը չունի, որ ներկայանա որեւէ ազգի: Հայ ազգը միայն ունի մշակույթ, եւ այդ մշակույթը քանդողը պետք է դա հասկանա, եթե չի հասկանում` պետք է հեռանա: Չի՛ կարելի, մշակույթը մեր մեծ դրոշն է, որը կարող ենք տանել ու յուրաքանչյուր ազգի առաջ պարծանքով ցույց տալ, որովհետեւ մեր մշակույթը լավագույնն է եւ ամենահինը, չի կարելի այդպես վերաբերվել: Հիմա մշակույթը դարձել է երրորդական, չորրորդական ինչ-որ փոքրիկ մաս: Մշակույթը պետք է լինի մեծ ուշադրության տակ, որովհետեւ այն մեր մեծ այցեքարտն է, չի կարելի մշակույթը այդպես ոտնատակ անել: Թեպետ, հայը այն ազգն է, որ Օհան Դուրյանին հանեց օպերայից, կարո՞ղ եք պատկերացնել, որ որեւէ մի ազգ նման կերպ վարվի իր մեծերի հետ:

Հարցեր` ուղղված պարոն Գագիկ Ծառուկյանին. Զարուհի Փոստանջյան

- Այսօր նույն կերպ վարվում են Կոնստանտին Օրբելյանի հետ:

- Շատ եմ ցավում, չի՛ կարելի, պետք է փայփայել այն մարդկանց, ովքեր իրենց ամբողջ տաղանդը տալիս են հայ ազգին: Վերջերս իմ հոդվածներից մեկում գրեցի, թե ինչպես  փրկել մեր մշակույթը, ե՞ւ, ո՞վ է լսում, լսող չկա:

- Արդյունքում, արդեն որոշված է, որ Մշակույթի նախարարությունը կմիավորվի Կրթության եւ գիտության նախարարությանը:

«Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ». անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»

- Որոշումն ընդունված է, ինչ կստանանք վերջում` հիմա դժվար է ասել, բայց պիտի ասեմ, որ սփյուռքում շատ բացասական են վերաբերվում Սփյուռքի նախարարության լուծարմանը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА