o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամստերդամում դանակահարել են Մելինե Դալուզյանին

31.05.2019 12:58 ՔՐԵԱԿԱՆ
Ամստերդամում դանակահարել են Մելինե Դալուզյանին

«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին»:

Արտակարգ դեպք Երեւանում. 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջը, ապա հարեւանին (

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիդերլանդներում բնակվող Արթուր Մինասյանը՝ շարունակելով.

«Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։

Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը։

Հ.Գ. Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է, որ ներկայացրել է Հայաստանը։ Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում»:

100.png

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА