o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԿԱ, ԲԱԼԻԿԻ ՉԵ՞Ք ՍՊԱՍՈՒՄ

31.05.2019 22:10 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞ՆՉ ԿԱ, ԲԱԼԻԿԻ ՉԵ՞Ք ՍՊԱՍՈՒՄ

- Երեք ամիս է, ինչ ամուսնացել ենք, եւ մեզ շարունակ հարցնում են` ի՞նչ կա, բալիկի չե՞ք սպասում: Ինձ դա նյարդայնացնում է, ամուսնուս` նույնպես: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Հարցին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

- Գիտեք` մարդկանց հետաքրքրասիրության սահմանները տարբեր են եւ իրականում մեզ ուղղված ոչ բոլոր հարցերն են, որ դիտվում են որպես ցանկալի, սակայն դա չի նշանակում, որ նման հարցերը բացասական հուզական վիճակներ պետք է առաջացնեն մեր ներսում: Բնական է նաեւ, որ անձնական ոլորտի հարցերի դեպքում առավել զգայուն եւ հուզական են լինում մարդկանց ընկալումը, հակազդումը, ինչպես եւ վերոնշյալ հարցի դեպքում: Մասնագիտական տեսանկյունից անշուշտ ընդունելի չէ, որ զույգի հարաբերություններին իրենց հարցերով միջամտեն եւ արդյունքում լարվածություն առաջացնեն շրջապատող մարդիկ, անգամ հարազատները: Ամուսնությունը երկուսի աշխարհն է, այն խաղաղ ու ներդաշնակ է անկախ ամեն ինչից երկուսի համար, երբ երկուսով են, եւ քանի դեռ այդ միասնությունը չի բարձրաձայնում հարաբերության այս կամ այն հարցերի մասին, խորհուրդ չի հարցնում, նշանակում է` նրանց սահմանները անհրաժեշտ է հարգել եւ չներխուժել ամեն պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում: Որպեսզի զերծ մնաք նյարդայնությունից, հիշեք պարզապես, որ մարդիկ տարբեր են իրենց մտածելակերպով, աշխարհայացքով, եւ հանդուրժողականությունը կավելանա ձեր մեջ: Կենտրոնացեք Ձեր հարաբերության դրական ասպեկտների վրա, հաճախ զրուցեք միմյանց հետ տարբեր թեմաներով, հետաքրքրիր դարձրեք ձեր առօրյան... Իսկ կարճ ժամանակ անց, համոզված եղեք, որ կնվազի հասարակությունում նմանատիպ հարցադրումների քանակը. միտում կա:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА