o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՒՆԵՆՔ ԵՐԵՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ».ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

31.05.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՒՆԵՆՔ ԵՐԵՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ».ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

Օրեր առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով Աբովյանում սպասվող թեժ ընտրություններին եւ գործող քաղաքապետին, մասնավորապես ասել է. «Ինչպե՞ս կարող է Ձեր ռեյտինգը բարձր լինել, եթե Ձեր նախընտրական թռուցիկի առաջին էջում գրված էր, որ պետք է վերանորոգվեն վթարային շենքերը, եւ մինչեւ հիմա ոչինչ արված չէ այդ մասով: Մարզպետը նաեւ նշեց, որ խոսել է Ձեզ հետ այդ թեմայով, բայց Դուք ավելի կարեւորել եք զբոսայգու հիմնանորոգումը»:

​​​​​​​«Տավուշը փաստացի մարզպետ չունի». Վահան Բաբայան

Դրան էլ ի պատասխան` արդեն քրեական գործ իր վրա «շալակած» Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը ասել էր. «Պարոն Պետրոսյանին խորհուրդ կտայի մարդկանց հույսերի հետ չխաղալ: Անիրատեսական է համայնքի բյուջեով 2 հատ վթարային հանրակացարան վերակառուցելը, որի արժեքը մոտ մեկ միլիարդ է: Հենց էս պահին Աբովյանը 4 սուվենցիոն ծրագիր է իրականացնում կառավարության հետ եւ 20-ից ավելի պրոյեկտներ, որոնք կյանքի են կոչվում: Մարզպետը քաղաքական բարեպաշտության քողի տակ մարդկանց մոտ հույսեր է առաջացնում, որը անիրատեսական է: Եվ ով որ կասի, թե համայնքի բյուջեով հնարավոր է 2 վթարային հանրակացարան կառուցել, ապա ինքը կեղծ պոպուլիստ է եւ սուտ է խոսում»:

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

Եթե քաղաքապետի նախընտրական ծրագրում իրոք նման խոստում է տրված, ուրեմն ինչպե՞ս է նա հրապարակավ այդ ծրագիրը համարում «անիրատեսական»: Այսինքն, «անիրատեսական» նախընտրական խոստո՞ւմ է տվել: Ու մյուս կողմից, քաղաքապետը փաստորեն մարզպետին մեղադրում է պոպուլիզմի եւ ստախոսության մեջ, որն արդեն պարզաբանման պահանջ ունի: Այսպիսով, ի՞նչ է մտածում այս մասին մարզպետ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, փորձեցինք հետաքրքրվել իրենից:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

- Ես անկեղծ ցանկություն էլ չունեմ անդրադառնալ այդ մտքերի հեղինակին, բայց կարող եմ ասել, որ ես ինչ ասել եմ, ասել եմ փաստով: Եվ երկրորդ, եթե կեղծ բարեպաշտության եւ պոպուլիզմի մեջ է ինձ մեղադրում, ապա թող ինքը իր 2015 թվականի նախընտրական բուկլետը բացի, որտեղ որ առաջին կարեւորագույն անելիքների մեջ նշված է վթարային հանրակացարանների վերաբնակեցման հիմնախնդրի վերջնական լուծումը: Նաեւ բառի բուն իմաստով պոպուլիստական ձեւակերպում է տված իր նախընտրական ծրագրում. նշված է, որ Աբովյանում այլեւս վթարային շենքերում չպիտի մարդիկ շարունակեն ապրել: Եթե մեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ, ապա նախեւառաջ իրենք իրենց խոստումներին լուրջ չեն վերաբերել, մեր քաղաքացիներին պարզապես կեղծ եւ սուտ խոստումներ են տվել դեռեւս չորս տարի առաջ: Ոչինչ, իր տված կեղծ խոստումը մենք կկատարենք, բայց հիմա` չորս տարի անց, իր տված խոստումը որակել պոպուլիզմ, մեղմ ասած՝ ազնիվ չէ հենց իր նկատմամբ: Մենք մեր իրավունքները իրացնում ենք բացառապես բարոյական հարթության մեջ եւ կոչ ենք անում մեր մրցակիցներին՝ զերծ մնալ մանիպուլյացիաներից :

«Արարատի մարզը մարզպետի շնորհիվ դարձել է հակահեղափոխական»

- Թեեւ Դուք չեք քաղաքապետի թեկնածուն, բայց տպավորություն է, որ  Ձեր եւ քաղաքապետի միջեւ է պայքարը: Ի՞նչն է, ի վերջո, Ձեր եւ նրա միջեւ, այսպես ասած, փոխհրաձգության պատճառը, արդյոք անձնական խնդիրներ չունե՞ք:

- Մենք բացարձակապես անձնական խնդիր չունենք: Բայց Ձեր հարցին կպատասխանեմ. քաղաքապետը նեղսրտում է, որովհետեւ ես ամբողջովին տիրապետում եմ Աբովյան քաղաքի համայնքային բյուջեի, հողերի, համայքի շարժական ու անշարժ գույքի մասին տեղեկություններին, որը ծառայեցվում է մեկ կամ մի քանի ընտանիքների շահերին եւ ոչ բնավ Աբովյանի քաղաքացուն: Ես այդ մասին բարձրաձայնում եմ, մեր քաղաքացիների հետ պարզ, ազնիվ խոսում եմ, եւ այդ պատճառով մեր քաղաքապետը կարծես թե ինձանից պաշտպանվելու խնդիր է դրել իր առջեւ ու, միայն սեւացնելով եւ խեղաթյուրելով փաստերը, ցանկանում է ինչ-որ ձեւերով խոցելի դարձնել մեր թեկնածուին: Բայց ճշմարտությունից չես փախչի, պարո՛ն քաղաքապետ: Ես ցանկացած իմ խոսք, ցանկացած ձեւակերպում հնչեցնում եմ փաստերով եւ ձեռքի տակ եղած պաշտոնական տվյալներով, որոնք շատ դեպքերում հասու չէ Աբովյանի շարքային քաղաքացուն: Աբովյանի քաղաքացին պետք է իմանա, որ Աբովյանի գործող քաղաքապետը, ով այսօր նաեւ քաղաքապետի թեկնածու է, չորս տարվա ընթացքում ոչ միայն Աբովյանը կայուն զարգացման ճանապարհի վրա չի դրել, այլ ընդհակառակը, իր գործունեությամբ խոչընդոտել է քաղաքի բնականոն զարգացմանը: Դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ այս պահին երեք քրեական գործ կա հարուցված՝ իրավական պետության նորմերին համապատասխան: Մեկը սոցիալական օգնությունների, երկրորդը՝ կամայական ապօրինի կառուցապատումների փաստերով, եւ երրորդը` հողային աճուրդների վերաբերյալ: Այսինքն` ի՞նչ ունենք. երեք քրեական գործեր՝ հարուցված քաղաքապետի եւ իր քաղաքական թիմի կատարած առերեւույթ իրավախախտումների փաստերով, որոնք ես վեր եմ հանել եւ իրավական պետության նորմերի համապատասխան, համապատասխան գերատեսչությունը քրեական գործեր է հարուցել. դրանից ավել էլ ինչ ասեմ:

Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչությունը կանցնի ԲՀԿ-ի ձեռքը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА